կարևոր
607 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-15 17:59
Աշխարհ

Թուրքիայի քաղաքականությունը Բալկաններում. նոր ձեւաչափեր եւ չափումներ

Թուրքիայի քաղաքականությունը Բալկաններում. նոր ձեւաչափեր եւ չափումներ
Մինչ մեծ ուշադրություն է դարձվում Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դերին եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ նրա հարաբերություններին՝ Բալկաններն առաջնահերթություն չեն ոչ հասարակական-քաղաքական բանավեճերում.թուրք քաղաքագետ Սինեմ Ջենգիզի այս կարծիքին կարելի է միայն մասամբ համաձայնել: Հաշվի առնելով Թուրքիայի համար բալկանյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը՝ նա ձգտում է այս կամ այն չափով հավասարակշռված հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Այս քաղաքականության շրջանակներում Թուրքիան սկսել է նոր դիվանագիտական նախաձեռնություն՝ այսպես կոչված «բալկանյան խաղաղության հարթակ», որի առաջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում հուլիսի վերջին՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի, Չեռնոգորիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի եւ Ալբանիայի արտաքին գործերի նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Նիստը նախագահող արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ հարթակը ոչ պաշտոնական հանդիպումներ կանցկացնի վեց ամիսը մեկ, իսկ Ստամբուլը առայժմ հանդես կգա որպես հյուրընկալող կողմ:

Անկարայի նախաձեռնած պլատֆորմի (առայժմ ոչ պաշտոնական կառույցի՝ կառավարությւնների ղեկավարների մակարդակով գագաթնաժողովի վերածելու հեռանկարով) նպատակն է նպաստել երկխոսությանը տարածաշրջանում, որի կայունությունն ու անվտանգությունը կարեւոր են ոչ միայն Թուրքիայի, այլեւ Եվրոպայի համար։ Բալկանյան տարածաշրջանը կապում է Եվրոպան, Մերձավոր Արեւելքը, Միջերկրական ծովը եւ Սեւ ծովը։ Հակամրտությունների երկար պատմությունը սերտորեն միահյուսված է մեծ տերությունների շահերին։ Բարդ անցյալը նույնիսկ հանգեցրեց «բալկանացում» տերմինի առաջացմանը։ Հիշելով տարածաշրջանում խրոնիկ անկայունության պատմությունը՝ Ֆիդանը նախազգուշացրել է․ «բաց թողնված հնարվորությունները» կարող են լուրջ հետեւանքներ ունենալ տնտեսության եւ անվտանգության ոլորտում, եւ ընդգծել է «տարածաշրջանային խնդիրների տարածաշրջանային լուծումների» անհրաժեշտությունը:

Այսպես կոչված «արեւմտյան Բալկաններն» այն տարածաշրջանն է, որտեղ Ռուսաստանը եւ արեւմտյան տերությունները հատուկ ռազմավարական հետաքրքրություն ունեն։ Այս համատեքստում Թուրքիան իրեն չի ներկայացնում ոչ որպես հակակշիռ Ռուսաստանին, ոչ էլ որպես այլընտրանք ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին՝ ձգտելով դրա փոխարեն կայունացնող ուժի դեր խաղալ։ Թուրքիայի բալկանյան քաղաքականության հիմքում ընկած է Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ երկարատեւ վեճը, որը Եվրոպայի ամենալուրջ խնդիրներից մեկն է: Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թ-ին, եւ այդ ժամանակից ի վեր նրա անկախությունը ճանաչել են մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան (առաջիններից մեկը): Սակայն Բելգրադը, չնայած կառավարության եւ նախագահ Ալեքսանդր Վուչիչի վրա գործադրվող զանգվածային ճնշոմներին, առայժմ Սերբական իշխանությունների համար ինքնասպանության այդ քայլին չի գնում։ Մինչդեռ Անկարան ամուր դիվանագիտական հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ։ 2017 թ-ին Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Սերբիա, որտեղ նրան ընդունել էին աննախադեպ հյուրընկալությամբ: Այս այցով Թուրքիան ավարտեց իր բալկանյան գլուխկոտրուկի ձեւավորումը։ Իր նախագահոթյան ընթացքում, որը հայտնի է որպես համագործակցության գործընթաց Հարավարեւելյան Եվրոպայում, Անկարան նաեւ ստեղծել է եռակողմ երկխոսության մեխանիզմներ Թորքիայի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ Սերբիայի եւ Թուրքիայի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ Խորվաթիայի միջեւ: Այս նախաձեռնությունները Բալկաններում Անկարայի ներառական արտաքին քաղաքականության մոտեցման մի մասն էին։  Տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ դրական հարաբերությունների պահպանումը առանցքային գործոն է փոքրամասնությունների պաշտպանության համար, ինչը դարձել է Թուրքիայի բալկանյան քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը (Իհարկե, առաջին հերթին նրա խնամակալության առարկան մուսուլմանական էթնո-կրոնական խմբերն են, ինչպես, օրինակ, Սանջակում) (2017 թ-ին դիմելով Նովի Պազարի մահմեդականներին՝ Էրդողանը հայտարարել է՝»իրեն զգում է ինչպես տանը» եւ որ «Նովի Պազարն իմ հայրենիքն է, իմ ամենասիրելի քաղաքը»):

Ավելի լայն համատեքստում Թուրքիայի քաղաքականությունը Բալկաններում սերտորեն կապված է Արեւմուտքի ավելի մասշտաբային նպատակների հետ։ Արեւմտյան Բալկանների պետությունները ձգտում են անդամակցել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, եւ Անկարան աջակցում է այդ նպատակներին։ Թուրքիան ակտիվորեն հանդես է եկել դաշինքին Ալբանիայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության օգտին՝ աջակցելով ԵՄ-ին անդամակցելու նրանց պաշտոնական հայտերին:Նման շեշտադրված աջակցությունն արտացոլում է Անկարայի ռազմավարական նպատակը՝ պահպանել ուժեղ ներկայությունը տարածաշրջանում մինչեւ այդ Բալկանյան երկրների անդամակցությունը ԵՄ – ին։

Բացի քաղաքական աջակցությունից, Թուրքիան ազատ առեւտրի համաձայնագրեր է կնքել Արեւմտյան Բալկանների բոլոր երկրների հետ եւ իրականացնում է հավակնոտ ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են Բելգրադ – Սարաեւո ավտոմայրուղու կառուցումը, ինչը թուրքական լայնածավալ ներդրումներից մեկն է տարածաշրջանի սրտում: Տարածաշրջանում ենթակառուցվածքների բարելավումը դիտվում է որպես կարեւոր քայլ եվրոպական հանրությանը ինտեգրվելու ճանապարհին։

Բացի այդ, Թուրքիան Բալկաններում առաջ է տանում իր էներգետիկ ռազմավարությունը նոր համաձայնագրերի միջոցով։ Բոլորովին վերջերս էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագրր ստորագրվեցին Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ։  Թուրքիան նույնպես շարունակում է կարեւոր դեր խաղալ «տարածաշրջանային անվտանգության» ապահովման գործում՝ 2023 թ-ին առաջին անգամ ստանձնելով Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը  Այս դե ֆակտո օկուպացիոն առաքելության մեջ ներգրավված ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների շարքում Թուրքիան ունի իր մեծությամբ երկրորդ ռազմական կոնտինգենտը։

Մարտին Թուրքիան քայլեր ձեռնարկեց Ալբանիայի, Կոսովոյի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ռազմական լայն համաձյնագրերի վավերացման ուղղությամբ, ինչը նրան թույլ տվեց խորացնել պաշտպանական համագործակցությունն այդ երկրների հետ:Մայիսին Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի ռազմական ղեկավարները հավաքվել էին Ստամբուլում՝ հաստատելու տարածաշրջանային ռազմական համագործակցությունը՝ ցույց տալով իրենց համար ոչ հաճախ նկատվող միասնությունը մոտեցումներում: Հանդիպման անցկացման ժամանակը պատահական չի ընտրվել, քանի որ բալկանյան պետությունները մեծապես տուժել են Ուկրաինայում շարունակվող զինված հակամարտությունից:ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ կապերը խառն են, եւ նրանք տարբեր կերպ են ընկալում այդ գլոբալ խաղացողների սպառնալիքը: Օրինակ, ալբանացիները հիմնականում Ամերիկային եւ որոշ չափով Թուրքիային համարում են առանցքային դաշնակիցներ։ Բոսնիացիները նույնպես հակված են Թուրքիայում տեսնել իրենց գլխավոր գործընկերոջը (ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով տարածաշրջանի դրամատիկ պատմությունը՝ ներառյալ օսմանյան տիրապետության մի քանի դար) (2009ին Ահմեթ Դավութօղլուն Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում հայտարարել է. «Սարաեւոն մերն է»՝ պնդելով, որ Թուրքիայում ավելի շատ բոսնիացիներ են ապրում, քան Բոսնիայում, ուստի «այն, ինչ կատարվում է Բոսնիա եւ Հերցեգովինայում, մեր պատասխանատվությունն է»), մինչդեռ Սերբիան շարունակում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Այս կապակցությամբ հարկ է նշել որոշ ռուս մասնագետների տագնապալի ձայները, որոնք նախազգուշացնում են բացասական միտումների մասին նաեւ ռուս-սերբական հարաբերություններում, Բելգրադում եւ այլ քաղաքներում չդադարող զանգվածային բողոքների խորապատկերին: Այս ամենն արտացոլում է Բալկաններում առկա բարդ պատկերը, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ ԵՄ երկրներն ունեն զգալի ազդեցություն:

Անկարայի նախաձեռնած «Բալկանյան խաղաղության հարթակում» ոչ մի նոր բան չկա, նշում է Սերբիայում բնակվող իրանցի քաղաքագետ Միջնադ Նահավալին. Անկարան արդեն հանդես է գալիս որպես միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտությունում եւ առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ Իսրայելի եւ Իրանի միջեւ կարճատեւ պատերազմում: Բալկաններում Թուրքիան փորձում է միջնորդի դերում հանդես գալ, քանի որ բոլորի հետ լավ հարաբերություններ ունի»։  Մնում է սպասել, թե արդյո՞ք Թուրքիայի փորձերը հետագայում եւս Բալկաններ տարածելու են իրենց «փափուկ ուժը»…Չնայած անխուսափելի մրցակցությանը՝ Թուրքիայի մանրակրկիտ ճշտված քաղաքականությունը, որն ամրապնդվում է դիվանագիտակն, ռազմական եւ տնտեսական խթաններով, ոչ միայն նրան եզակի հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերը Բալկաններում, այլեւ ուժեղացնում է նրա ազդեցությունը Եվրոպայում որպես ամբողջություն: Ամենագլխավորն այն է, որ Թուրքիայի մասնկցությունը Բալկանների անվտանգության ապահովմանը, քաղաքական եւ տնտեսական ճարտարապետությանը պետք է ԵՄ-ի եւ Արեւմուտքի կողմից որպես առավելություն դիտարկվի, քանի որ բալկանյան պետությունների հետ սերտ կապեր հաստատելու Անկարայի ձգտումը կոչված է լրացնելու եւ ամրապնդելու Եվրոպայի ավելի լայն նպատակներն այդ տարածաշրջանում, կարծում է Ջենգիզը: Սակայն Արեւմտյան ոչ մի լրատվամիջոց (ներառյալ գործակալություններ) հարկ չհամարեցին պատմել ստամբուլյան միջոցառման մասին, ինչը վկայում է, մեղմ ասած, Բրյուսելի որ բարեկամական արձագանքի մասին Բարձր դռան ժառանգների նեոօսմանյան «տանիքի» տակ Բալկանների միավորումը սկսելու ակ-Սարայի փորձին։

 

Ստանիսլավ Կոտյոլկին

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի