|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը մտահոգված է Բալկաններում տիրող իրավիճակով: Այդ մասին նա ասել է H Εφημερίδα των Συντακτών պարբերականի հետ զրույցում. հայտնում է RT-ն:
«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մեծացնում են ջանքերը տարածաշրջանի հետագա յուրացման ուղղությամբ»,- ասել է Լավրովը:
Ըստ նրա` բալկանյան երկրներին ստիպում են ընտրություն կատարել Մոսկվայի և Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև: «Նման գործողությունները հետագայում կհանգեցնեն Եվրոպայում անվտանգության ապակայունացմանը և բաժանարար գծերի հայտնվելուն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: