Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Лига джентльменов» թելեգրամյան հեռուստաալիքի ռազմական փորձագետը նշել է, որ Սիրիայի հյուսիսում իրավիճակն այժմ սրվում է, և թուրքական բանակն ու գեներալները ցանկանում են ստանալ կառավարության և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հավանությունը՝ ցամաքային խոշոր գործողություն իրականացնելու համար քրդերի դեմ Մանբիջի տարածքում: Նրանց դեմ հաջող գործողությունը թուրքական բանակի համար միանգամայն հնարավոր է, կարծում է ռուս ռազմական փորձագետը, սակայն թուրքերի խնդիրն այլ է:
Ռուս ռազմական փորձագետը նշում է, որ Թուրքիան միաժամանակ չափազանց շատ ռազմական գործողություններ է իրականացնում.
«Ամեն ինչ գնում է դեպի սրացում: Բայց արդյո՞ք Թուրքիան կունենա բավարար ուժ՝ ամեն ինչ միանգամից անելու համար: Այնտեղ են Իրաքը, Լիբիան, Էգեյան ծովը, Արևելյան Միջերկրականը, Կիպրոսը, Անդրկովկասը և պատերազմը Սիրիայի երկու ճակատներում»:
Ռուս մասնագետը կարծում է, որ նման մեծ գործողություն սկսելով՝ Թուրքիան այլևս հետդարձի ճանապարհ չի ունենա, բացի վերը նկարագրված ռազմական գործողությունների բոլոր թատրոններից, նա կմտնի ռազմաքաղաքական առճակատման և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ: Հետևաբար, Էրդողանը պետք է մտածի այդ մասին. ասել է ռազմական փորձագետը: