կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 20:17
Հասարակություն

ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում

ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում

ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների շրջանակներում համատեղ զորավարժություններ է սկսել Ալբանիայում՝ ԱՄՆ-ի եւ այլ երկրների հազարավոր զինծառայողների հետ, ասել է ԱՄՆ բանակի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Սքրոկկան, հայտնում է AP-ը:

Նրա խոսքով՝ Ալբանիան, 2009-ից լինելով ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը, անվտանգության ոլորտում արժեքավոր գործընկեր է՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով»: Նա նշել է, որ Ալբանիան վճռորոշ դեր է խաղում DEFENDER-Europe 21-ի զորավարժություններում, ընդ որում՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում առաջին անգամ Դուրես նավահանգստում» համատեղ ցամաքային նյութատեխնիկական գործողություններ են իրականացվում։

Ապրիլի 26-ից ամերիկյան զորքերը տեղակայված են Ալբանիայի հինգ ցամաքային, ծովային ու օդային բազաներում՝ մինչ հունիսի 10-ը վարժանքներ անցկացնելու համար:

«Այս պատմական առաքելությունը ցույց է տալիս Արեւմտյան Բալկաններում եւ Սեւծովյան տարածաշրջաններում որպես ռազմավարական անվտանգության գործընկեր ծառայելու մեր կարողությունը»,- ասել է Սքրոկկան:

DEFENDER-Europe-ը ԱՄՆ բանակի ամենամյա, լայնամասշտաբ, բազմազգ զորավարժություն է՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Այն իր բնույթով պաշտպանական է եւ ուղղված է ագրեսիան զսպելուն, այն այս տարի նպատակ ունի բարելավել գործնական պատրաստվածությունը եւ ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի եւ մեծ թվով դաշնակիցների ու գործընկերների հետ ավելի լայն տարածքում գործողություններով, քան եղել է նախկինում:

26 երկրների գրեթե 28 000 ամերիկյան, դաշնակից եւ գործընկեր ուժեր համարյա միաժամանակյա գործողություններ կանցկացնեն ավելի քան մեկ տասնյակ երկրների ավելի քան 30 զորակայաններում՝ Բալթիկայից եւ Աֆրիկայից մինչեւ Սեւ ծովի եւ Բալկանների կրիտիկական շրջաններ: