Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Ալ Քաիդա»-ի սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի փեսան` ահաբեկչական խմբավորման նախկին քարտուղար Սուլեյման Աբու Գեյթը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրեն կտտանքների են ենթարկել. տեղեկացնում է Reuters-ը: Նա պնդում է, որ իրեն ապօրինաբար հանձնել են ամերիկյան արդարադատությանը, եւ ինքը չի ընդունում մեղադրանքները, որ ԱՄՆ քաղաքացիների սպանության նպատակով դավադրություն է կազմակերպել:
Աբու Գեյթի խոսքերով` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ինքը տեղափոխվել է Իրան, որտեղ 2002-ին ձերբակալվել է ու նստել տեղի բանտերում մինչեւ 2013-ի հունվարը` առանց մեղադրանքի առաջադրման: Ազատվելուց հետո Իրանի իշխանությունները նրան թույլատրել են մեկնել Թուրքիա, որտեղից էլ նա մտադիր է եղել գնալ հայրենի Քուվեյթ, սակայն ինքնաթիռը վայրէջք է կատարել Ամմանում, որտեղ Հորդանանի իշխանությունները նրան հանձնել են ԱՄՆ ներկայացուցիչներին:
Աբու Գեյթը պնդում է, որ այդ ամենից հետո հենց ինքնաթիռն օդ է բարձրացել, ամերիկացիներից մեկը, որը ներկայացել է որպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ, սկսել է հարցաքննությունը` կտտանքներով, մինչեւ ինքնաթիռի` Նյու Նյորքում վայրէջք կատարելը: