|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքն է ընկել Ուսամա բեն Լադենի նոթատետրը, որում աշխարհի թիվ 1 ահաբեկիչը գրառել է նոր ահաբեկչությունների գաղափարները: Նոթատետրը հայտնաբերվել է Աբոտաբադի առանձնատանը, որտեղ սպանել են ահաբեկչին:
Դրանում ընդգծված են ամերիկացիների տոնական օրերը, օրինակ` ԱՄՆ անկախության օրը (հուլիսի 4), Սբ Ծնունդը (դեկտեմբերի 25), նաեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցը: Վաշինգտոնը եւ Նյու Յորքը հիշատակվում են որպես հնարավոր ահաբեկչությունների կենտրոններ: Բացի այդ` գրառումներ կան ամերիկյան երկաթուղիներում իրականացվելիք պայթեցումների վերաբերյալ:
Սակայն նոթատետրում ահաբեկչությունների իրականացման ոչ մի կոնկրետ օր ու ժամ չի նշված, ինչը վկայում է, որ դրանք ընդամենը գաղափարներ են, այլ ոչ թե կոնկրետ գործողության ծրագրեր:
Հայտնաբերված այլ փաստաթղթերից պարզ է դառնում նաեւ, որ բեն Լադենի առանձնատունը ահաբեկիչների շտաբն է եղել, այնտեղից է համակարգվել նրանց աշխատանքը. տեղեկացնում է РБК-ն: