կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 15:02
Տարածաշրջան

Իրանի գլխավոր րաբբին հերքում է Իրանի և Իսրայելի միջև «կրոնական պատերազմի» առկայությունը

Իրանի գլխավոր րաբբին հերքում է Իրանի և Իսրայելի միջև «կրոնական պատերազմի» առկայությունը

Իրանի գլխավոր րաբբի Եհուդա Գարամին հերքում է Իրանի և Իսրայելի միջև «կրոնական պատերազմի» առկայությունը. ըստ Yerkir.am-ի` հայտնում է իտալական  AsiaNews-ը:

Րաբբիի համար սիոնիզմն ու հուդայականությունը միահյուսված են, բայց դրանց միջև մեծ տարբերություն կա: Ըստ նրա` հուդայականությունը կրոն է, որն արդեն 3300 տարեկան է, մինչդեռ սիոնիզմն ազգային ու քաղաքական շարժում է, որն ընդամենը 100 տարի է, որ գոյություն ունի, նաև` Իսրայել պետությունը, որպես երկիր, «ոչ մի ընդհանուր բան չունի կրոնի հետ` ընդհանրապես, և հուդայականության հետ` մասնավորապես»:

Կորոնավիրուսի համավարակը և միջազգային պատժամիջոցները լրջորեն ազդել են Իրանի տնտեսության, այդ թվում, ըստ րաբբիի, հավասարապես հրեական համայնքի վրա, որի ներկայացուցիչները հիմնականում միջին խավից են, մեծ մասը բիզնես ունի և «իսկապես ճնշում է զգում»: Այդուհանդերձ, Գարամիի խոսքով, մուսուլմանների հետ հարաբերությունները լավ են:

«Մուսուլմանները հարգում են մեզ` Իրանում ապրող հրեաներին: Անշուշտ, երբեմն լինում են հակասեմականներ, սակայն նման բան կա ամենուր: Իրանցիների մեծ մասը հարգում է մեզ ու մեզ հետ խաղաղ ապրում: Կարևորն այն է, որ Իրանում հրեաների վրա կազմակերպված հարձակումներ չկան»,- ընդգծել է Իրանի հրեաների հոգևոր ղեկավարը: