|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Բեն Լադենն այլեւս չի համարվում թիվ մեկ ահաբեկիչն աշխարհում: Ինչպես հայտնել է ԱՄՆ հակաահաբեկչային կենտրոնի ղեկավար Մայքլ Լեյթերը, հիմա ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում եմենցի ահաբեկիչ Անվար ալ Ավալկին, ով ահաբեկչական բոլոր գործողությունները կարգավորում է համացանցի միջոցով:
Ավալկին ծնվել է ԱՄՆ –ում` եմենցի ներգաղթյալների ընտանիքում: Կոլորադոյի համալսարանում սովորելու տարիներին սկսել է հարել ծայրահեղ իսլամիստական խմբավորումների:
Ենթադրվում է, որ այս պահին ահաբեկիչը գտնվում է Եմենում կամ Սոմալիում:
Իսկ բեն Լադենը, ըստ ԱՄՆ հակաահաբեկչային կենտրոնի, այս պահին Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին գտնվող լեռնային մի վայրում է: