Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության եւ Նորվեգիայի ներկայացուցիչների հանդիպմանը՝ հայտարարել է միջազգային դաշինքի ստեղծման մասին, որն ուղղված է երկու պետությունների՝ Պաղեստինի եւ Իսրայելի խնդրի լուծմանը: Նրա խոսքով՝ դաշինքում կլինեն արաբակն եւ մահմեդական պետություններ, նրանց եվրոպացի գործընկերները, որոնք պարտավորվել են միանալ դաշինքին, ինչը թույլ կտա «կոտրել հակամարտւթյունների եւ տառապանքների արատավոր շրջանը, հաստատել նոր իրողություն, որում ողջ տարածաշրջանը՝ ներառյալ Իսրայելը, կապրեն ապահով եւ միասին» Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը հայտարարել էր՝ Սաուդյան Արաբիան չի ճանաչում Իսրայելն առանց Պաղեստին պետության եւ դատապարտել «պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական օկուպացիյի կողմից իրականացված հանցագործությունները»:
Ճիշտ է, ընդ որում, բին Ֆարխանը կոնկրետ չի նշել այն երկրները, որոնք համաձայնել են մասնակցել այդ կոալիցիային։ Այնուամենայնիվ, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության պատախանատու բարձրաստիճան պաշտոնյան՝ Բորելը, հայտարարել է՝ առաջին հանդիպումները տեղի կունենան Էր Ռիադում եւ Բրյուսելում: Ի՞նչ է կանգնած Էր Ռիադի նման մանեւրի հետեւում։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Սաուդյան Արաբիան հուսիտների դեմ կոալիցիա ստեղծելու անհաջող փորձ ունի, երբ մի շարք արաբական երկրներ հրաժարվել են իրենց նկատառումներով մասնակցել դրան։ Այնուհետեւ Էր Ռիադն ինքը չմասնակցեց ԱՄՆ »Բարգավաճման պահապան» կոալիցիային, որի ընթացքում ռազմածովային զորախումբը պարեկություն է իրականացնում Կարմիր ծովի հարավային մասում արդեն հուսիտների դեմ։ Էր Ռիադի նման գործողությունների հետեւում մշտապես կանգնած են եղել տարածաշրջանում կոնկրետ իրավիճակի աշխարհաքաղաքական եւ ներքաղքական առանձնահատկությունները, հատկապես Իրանի հետ հարաբերությունների կարգավորման մասով:
Ինչ վերաբերում է հուսիտներին, ապա նրանք իրենց ներկայացնում են որպես «հերոսներ, որոնք կռվում են Իսրայելի հետ Պաղեստինյան գործի համար», իսկ Սաուդյան Արաբիան 2020 թ-ից հավասարակշռել է Իսրայելի ճանաչման եզրին՝ դրա հետ կապելով արաբա-իսրայելական հակամարտության կարգավորումը։Տվյալ դեպքում նա կփորձի ստիպել ԱՄՆ-ին եւ Իսրայելին հնարավորինս շատ զիջումների գնալ Պաղեստինյան ուղղությամբ։ Չստացվեց, սիկ Գազայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը, որն արդեն «Հըզբոլլահի» հետ տեղափոխվել էր Լիբանանի կողմը, վերջնականապես փլուզեց նախկին բոլոր նախագծերը, ինչպես ասում է բին Ֆարխանը, «տարածաշրջանային վտանգավոր էսկալացիայի պատճառով, որը սպառնում է մեր տարածաշրջանին եւ ամբողջ աշխարհին», փաստում է Տարասովը։
«Բայց այս դեպքում կարեւոր նրբերանգներ են նշված։ Դրանցից մեկն այն է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ակտիվացրել են կուլուարային շփումները արաբական որոշ երկրների հետ՝ շրջանցելով Սաուդյան Արաբիան՝ էլ ավելի մասնատելով արաբական աշխարհը։ Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների վերականգնումից հետո այդ գործընթացն ավելի ակտիվ է անցել։ Մյուս կողմից, նոր ուրվագծեր սկսեցին ի հայտ գալ ԱՄՆ քաղաքականության, Թուրքիայի եւ Իրանի հետ հարաբերությունների մեջ։ Իրադարձությունների նման ընթացքը Էր Ռիադին դրդում է պաղեստինյան ուղղությամբ գոնե դիվնագիտական նախաձեռնությունը խափանելու գործողությունների։ Միեւնույն ժամանակ, նա պահպանում է հարաբերությունները ԱՄՆ-ի եւ կուլիսային շփումներ Իսրայելի հետ, բայց ստեղծված պայմաններում Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորումը եւ Էր Ռիադի համար Պաղեստինին աջակցելուց հրաժարվելը անհնար է: Միաժամանակ նա փորձում է մանեւրելու հնարավորություն պահպանել, այդ թվում՝ նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում իշխանփոխության դեպքում։ Բացի այդ, Էր Ռիադը մտավախություն ունի, որ Իսրայելը կարող է հրաժարվել Սաուդյան «քարտի» խաղարկումից՝ դաշինքի մտնելով արաբական այլ գործընկերների հետ: Ուստի սաուդցիների համար կարեւոր է ամրապնդվել Պաղեստինյան հենակետում, գոնե ինչ-որ գործիքակազմ ստեղծել իրենց քաղաքականության համար՝ չներքաշվելով լայնածավալ տարածաշրջանային հակամարտության մեջ։ Սպասենք, թե դրանից ինչ դուրս կգա», - եզրափակում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի