կարևոր
1831 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-19 13:13
Քաղաքական

Ռուսաստանը պատրաստ է քննարկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի առաջարկը

Ռուսաստանը պատրաստ է քննարկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի առաջարկը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է բանակցել և գնահատել Իսրայել-Պաղեստին հակամարտության կողմերի համար «երաշխավոր երկրների» համակարգ ստեղծելու Թուրքիայի առաջարկը։

Լավրովը մասնավորապես նշել է․ «Յուրաքանչյուր կառուցողական առաջարկ պատրաստ ենք քննարկել։ Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը, որի մասին լսել եմ օրերս, բխում է լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու ցանկությունից։ Իհարկե, մենք էլ ենք ցանկանում լսել մեր թուրք գործընկերներից, թե ինչ նկատի ունեն և այս հարցի շուրջ նրանց հետ կապի մեջ ենք»։

Արտգործնախարարի խոսքով՝ ոմանց շահերն ուրիշների շահերի հաշվին պարտադրելու փոխարեն մենք կողմ ենք կողմերի շահերի հավասարակշռման վրա հիմնված ցանկացած մոտեցման։

«Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկը բխում է հավասարակշռությունը պահպանելու ցանկությունից և դա գնահատելու համար պատրաստ ենք համագործակցել»,- նշել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ պետությունների պահանջները հաշվի առնելով ստեղծել  նոր մի կառույց, որտեղ որոշ երկրներ հանդես կգան որպես երաշխավոր Պաղեստինի, իսկ որոշներն էլ Իսրայելի անունից։