|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Էր Ռիադը մեծ մտահոգությամբ է հետևում իրանական ռեժիմի քաղաքականությանը, որը խաթարում է վստահությունն ու կայունությունը տարածաշրջանում. հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը՝ ելույթ ունենալով Մեջլիս ալ Շուրայի (Սաուդյան Արաբիայի խորհրդատվական խորհրդի) նիստերի բացմանը. հայտնում է SPA գործակալությունը։
«Իրանը հարևան երկիր է, ուստի հուսով ենք, որ Թեհրանը կփոխի իր քաղաքականությունը և տարածաշրջանում ապակայունացնող պահվածքը՝ շարժվելով դեպի երկխոսություն և համագործակցություն։ Իրանի ռեժիմը աջակցում է միջկրոնական զինված խմբավորումների ձևավորմանը և համակարգված կերպով մեծացնում իր ռազմական ներկայությունը տարածաշրջանի երկրներում»,- ասել է Սաուդյան Արաբիայի թագավորը։
Սալմանն ուշադրություն է հրավիրել թագավորության քայլերին տարածաշրջանում և միջազգային ասպարեզում, կարևորել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի դերը՝ որպես տարածաշրջանային համախմբվածության գաղափարը վարող։