Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանը չի ձգտում մենիշխանության ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և աշխատում է արևմտյան գործընկերների հետ` հույս ունենալով, որ համատեղ ուժերով կհաջողվի հասնել խնդրի հանգուցալուծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական АзерТАдж-ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա` նման կարծիքը մոլորություն է:
«ԼՂ հարցով եռակողմ գագաթաժողովները` ՌԴ նախագահի մասնակցությամբ, իսկ դրանք եղել են մոտ 20-ը, բնականորեն լրացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված հակամարտության կարգվորմանը: ԵԱՀԿ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները ներկա են եղել նաև Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովին»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Վիեննայում այս տարվա մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած` Սարգսյան-Ալիև հանդիպմանը, իր հերթին, հրավիրվել են ՌԴ ԱԳՆ ղեկավարը և Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով քարտուղարը:
«Նման մոտեցումը օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է և պետք է աշխատել միջազգային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Հուսով եմ` համատեղ ջանքերով մեզ կհաջողվի օգնել կողմերին` բոլորի համար ձեռնտու լուծումը գտնել»,- ասել է Պուտինը: