Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիան հավատարիմ է կառուցողական հարաբերություններին հարևան Իրանի հետ: Այս մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ բեն Սալմանը հայտարարել է սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Թագաժառանգը նշել է, որ Էր Ռիադը բարգավաճում է մաղթում Իրանին և պաշտպանում է երկկողմ կապերի զարգացումը`ելնելով երկրների փոխադարձ շահերից:
Սակայն, ըստ Մոհամադ բին Սալմանի, Թեհրանի հետ հարաբերություններում խնդիրները դեռևս մնում են.՝ Իրանի միջուկային ծրագիրը, Թեհրանի աջակցությունը զինված խմբավորումներին «տարածաշրջանի մի շարք երկրներում անօրինական գործողություններ կատարելը», ինչպես նաև իրանական բալիստիկ հրթիռների արտադրությունը։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան գործընկերների հետ աշխատում է լուծել խնդիրները և հույս ունի դրական ու կառուցողական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ:
Բացի այդ՝ թագաժառանգ արքայազնը շեշտել է թագավորության հարավային սահմանների մոտ Իրանի աջակցությունը վայելող՝ Եմենի ապստամբների «Անսարուլլահ» (հութիներ) շարժման ներկայության անընդունելիությունը Ռիադի համար: