կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-11 14:40
Քաղաքական

85.7 տոկոսի կարծիքով՝ հեղափոխությունը կազմակերպված չէր ոչ մի երկրի կողմից՝ հայկական նախաձեռնություն էր. հարցում

85.7 տոկոսի կարծիքով՝ հեղափոխությունը կազմակերպված չէր ոչ մի երկրի կողմից՝ հայկական նախաձեռնություն էր. հարցում

Տեղեկացրել էինք, որ «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքը թավշյա հեղափոխության և հետագա անելիքների վերաբերյալ:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցումն իրականացվել է հեռախոսային զրույցի միջոցով, և հարցմանը մասնակցել է 809 քաղաքացի:

Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարը /չսափրված, գլխարկով, ուսապարկով/, հարցման մասնակիցների 90.8 տոկոսը պատասխանել է՝ դրական, իսկ 3.6 տոկոսը՝ բացասակա: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5.7 տոկոսը:

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ են կարծում՝ ում, որ երկրի կողմից էր նախաձեռնված և կազմակերպված հեղափոխությունը, հարցման մասնակիցների գերակշիռ՝ 85.7 տոկոսը պատասխանել է, որ սա կազմակերպված չէր ոչ մեկի կողմից, սա զուտ հայկական նախաձեռնություն էր: Սակայն հարցման մասնակիցների 2.1 տոկոսի կարծիքով էլ ԱՄՆ-ն է կանգնած այս ամենի հետևում, իսկ 1.2 տոկոսի կարծիքով՝ ՌԴ-ն:

«Մենք հետաքրքրվել ենք նաև, թե համաձա՞յն են հեղափոխության, համակարգի նման ձևաչափով փոփոխության հետ, և հարցման մասնակիցների 97 տոկոսը պատասխանել է՝ այո, և միայն 1.7 տոկոսն է պատասխանել, որ համաձայն չէ: Իսկ հարցին, թե Փաշինյանին կհաջողվի՞ առաջիկա 6 ամսից 1 տարվա ընթացքում լուծել ՀՀ-ի առջև կանգնած հիմնախնդիրները, հարցվածների 77.9 տոկոսը պատասխանել է, որ` այո, իսկ 14.8 տոկոսը՝ ոչ»,- ասաց Նավասարդյանը: