կարևոր
226 դիտում, 4 ժամ առաջ - 2024-10-01 21:57
Տարածաշրջան

Իսրայելը Իրանին սպառնում է պատասխան հարված հասցնել հրթիռային հարձակման համար

Իսրայելը Իրանին սպառնում է պատասխան հարված հասցնել հրթիռային հարձակման համար

Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի իր երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը, գրում է Times of Israel-ը։

«Մենք գտնվում ենք պաշտպանության և հարձակման բարձր պատրաստվածության վիճակում, մենք պաշտպանելու ենք Իսրայելի քաղաքացիներին։ Այս հարձակումը հետևանքներ կունենա: Մենք ծրագրեր ունենք, և կգործենք մեր ընտրած ժամանակին և վայրում»,-նշել է նա։

Իսրայելական բանակը թույլ է տվել իր քաղաքացիներին լքել իրենց ապաստարանները։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հարձակումը տևել է մոտ մեկ ժամ։

Ավելի վաղ Իրանը բալիստիկ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի առաջնորդների սպանությանը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։