|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա հետևում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է РИА Новости-ն։
«Անհապաղ պատասխան հարված հասցնելու ծրագիր չկա, հստակություն չկա, թե ով է կանգնած միջադեպի հետևում», - մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել է գործակալությանը, որ Իրանը «արտաքին» հարձակման չի ենթարկվել, և իշխանությունների միջև քննարկումները հակված են ենթադրելու, որ դա «ներթափանցում» է երկրի տարածք:
«Արտաքին հարձակման աղբյուրը չի հաստատվել։ Մենք արտաքին հարձակման տակ չենք ընկել, քննարկումներն ավելի շատ հակված են ներթափանցմանը, քան հարձակմանը»,- գործակալությանը ասել է պաշտոնյան։