կարևոր
313 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-17 19:28
Աշխարհ

Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման դեպքում Թրամփը սպառնացել է ծանր հարված հասցնել Իրանին

Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման դեպքում Թրամփը սպառնացել է ծանր հարված հասցնել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք «շատ լուրջ» են վերաբերվում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու Իրանի ենթադրյալ ծրագրին։

Ինչպես հաղորդում է «New York Post»-ը, այսպիսով, նա, ըստ էության, հաստատել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը կարող է արդեն իսկ միջուկային նյութեր գաղտնի տեղափոխած լինել Միացյալ Նահանգներ։

«Կեղտոտ ռումբ» են անվանում սովորական պայթուցիկ սարքը, որը պայթելիս իր շուրջը տարածում է ռադիոակտիվ նյութեր։

«Դե, եթե նման բան կա, ապա նրանք կվճարեն այնպիսի գին, որը մինչև օրս ոչ մի երկիր երբևէ չի վճարել», - Ֆիլիպիններում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Իրանը հերքել է այս տեղեկությունները՝ դրանք որակելով որպես «անհիմն մեղադրանքներ», որոնց նպատակն է օրինականացնել հետագա ագրեսիան։