|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ-ը ի քանի ուղղությամբ ճնշում է գործադրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա, որ Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառվեն. տեղեկացնում է mignews.com-ը` վկայակոչելով իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը:
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցին սպասելով, Օբամայի վարչակազմը երկյուղում է, թե դրանում նշվելու է, որ Թեհրանը զգալի հաջողությունների է հասել միջուկային զենքի ստեղծման գործում: Զեկույցը հրապարակվելու է նոյեմբերին:
ԱՄՆ-ի մտահոգությունն այն է, որ զեկույցը կարող է վճռական քայլերի մղել Իսրայելին ընդդեմ Իրանի: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը որոշում են ընդունել հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: ԱՄՆ-ը կարծում է, որ նման ծրագրերը կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ տարածաշրջանում:
հիշեցնենք, որ շաբաթ օրը New York Times տեղեկացրել էր, որ Իրաքից զորքերը դուրս բերելուց հետո ԱՄՆ-ը նախատեսում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում: