Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի դեմ Իրանի զանգվածային հրթիռային հարձակումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի գիշերը, ինչ-որ առումով նման է 2,5 տարի առաջ մեր hատուկ ռազմական գործողության հարձակմանը։ Հիշելով անցած դրվագները, երբ Թեհրանը, ի պատասխան թշնամական գործողույթունների սահմանափակվում էր «պարսկական վերջին նախազգուշացմամբ», ինչպես նաեւ նախագահ Փեզեշքիյանի խաղաղարար ակտիվության ֆոնին՝ շատերը (ներառյալ ես) մինչեւ վերջին պահը չէին հավատում, որ այս անգամ կարող է այլ կերպ պատահել:
Սակայն լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ղեկավար Նասրալլայի մահվան համար վրեժխնդրության հարվածը տեղի ունեցավ եւ ամենեւին էլ բութաֆորական չէր։ Ինքնին հասկանալի է՝ դա միջուկային նոր գործարքի մասին բոլոր տեսակի խոսակցութոյւններն անմիջապես ուղարկեց եթե ոչ աղբանոց, ապա հաստատ երկար (շատ երկար) արկղ՝ առաջին պլան մղելով հետագա էսկալացիայի հեռանկարը։ Նման շրջադարձը խիստ ուղղահայաց էր Իրանի նոր նախագահի գլխավոր գծին, ուստի այնքան էլ դժվար չէ հվատալ արեւմտյան մամուլի «ինսայդերական ինսայդերներին» այն մասին, որ ԻՀՊԿ հրամանատարությունը հարձակման թույլտվություն է խնդրել հենց այաթոլլա Խամենեիից՝ նույնիսկ առանց Փեզեշքիյանին ծանուցելու։
Ճիշտ է, հարվածի արդյունքների հաշվարկի հետ կապված որոշակի դժվարություններ են առաջացել։ Այն, ինչում գրեթե ոչ մի կասկած չկա, Իրանի կողմից Իսրայելի եւ կոալիցիայի հակաօդային պաշտպանության հրթիռների հաջող ճեղքումն է։ Նույնիսկ այն դեպքում, երբ ամերիկացիները (ակնհայտ է՝ տիեզերքից պատրաստված) տագնապ են բարձրացրել հարձակումից կես օր առաջ, իսկ Թեհրանը կիրառել է ոչ ամենակատարյալ Shahab-3 հրթիռները, նրանց մեծ մասը հաջողությամբ իր մարտագլխիկները հասցրել է թիրախներին։ Իսրայելական գրաքննությունը, որը փորձել է ժամանման տեսագրություններ տրամադրել ՀՕՊ-ի արձակումների՝ իբր հետ շրջված ձայնագրությունների համար, «հրթիռային հակադարձման» մասին նոր մեմ է առաջացրել՝ ուկրաինական «10-ից 12-ը խոցված» տեղական անալոգը։
Շատ ավելի քիչ հստակություն այն մասին, թե ինչ է իրանցիներին հաջողվել հարվածել։ Ինքնին հասկանալի է՝ պաշտոնական Թել Ավիվը պնդում է, որ էական վնաս չի կրել, իսկ հարձակման միակ զոհը պաղեստինցին է, որը ջախջախվել է երկնքից ընկած աշխատած աստիճանով։ Մյուս կողմից, Թեհրանն առաջին իսկ ժամերին հայտարարեց Նեւատիմ ավիաբազայում միանգամից 20 իսրայելական F-35 – ների խոցման մասին, բայց ոչ մի հաստատում չներկայացրեց, եւ չէր էլ կարող՝ հաշվի առնելով հետախուզական համեստ հնարավորությունները։ Կարծում եմ՝ Ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում է։ Մոսադի կենտրոնակայանից 200 մետր հեռավորությունը պերճախոսորեն ցուցադրում է՝ հարձակումը լուրջ էր, և Իսրայելի օդանավակայաններին բազմաթիվ հարվածներ հետագայում հաստատվեցին կոմերցիոն արբանյակների լուսանկարներով: Մյուս կողմից, իսրայելացիները, օգտագործելով ժամային առավելությունից, կարող էին թաքցնել ամենաարժեքավոր միավորները թաքստցներում, եւ նույնիսկ եթե իրանցիները ինչ-որ բան ծածկեին, մենք դրա մասին կիմանանք միայն պատահական:
Իսկ ամենակարեւորն այն է, որ Թել Ավիվը հասել է վաղուց բաղձալի նպատակին՝ «ինքնպաշտպանության» շրջանակներում Իրանին ռազմական հարված հասցնելու ֆորմալ պատրվակ է ստացել։ Նույնիսկ ենթադրություններ կան՝ իսրայելական ՀՕՊ-ը ոչ թե ազնվորեն պարտվել է, այլ գիտակցաբար անտեսել է իրանական հարձակումը՝ «կապտուկներ արձանագրության համար» երաշխավորելու համար: Հաջորդ ամբողջ շաբաթն անցավ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան միջոցառումների սպասումով, հատկապես հոկտեմբերի 7-ի՝ ներկայիս հակամարտության մեկնարկի տարեդարձի շուրջ, բայց դրանք, սակայն, մինչ օրս չեն հետեւել: Ի՞նչ է պատահել։
«Լավ» ոստիկան
Նման կատակ կա. իբր, դատելով ամերիկյան Կոնգրեսում ննորոշ ազգանուններով քաղաքակն գործիչների թվից, ԱՄՆ-ն իրականում կառավարվում է Երուսաղեմի շրջակայքից ինչ-որ տեղից։ Սակայն կատակները կատակներով, իսկ հարեւանների հետ Իսրայելի դիմակայությունում իրավիճակը ճիշտ հակառակն է. պաշտոնական Վաշինգտոնը խաղացել եւ շարունակում է խաղալ մի տեսակ «ակամայից խաղաղարարի»՝ տարբեր ճանապրհներով զսպելով Նեթանյահուի եւ ընկերության ռազմատենչ ազդակները։ Ընդ որում՝ խոսքն այստեղ հենց անձամբ Բայդենի եւ նրա թիմի մասին է։ Այսպես, արդեն հոկտեմբերի 2-ին ամերիկյան մամուլոմ տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելի պաշտպանական բանակը, իբր, պատրաստ է եղել պատասխան հարված հասցնել իրանական հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց, սակայն հրամանները չեղարկվել են Սպիտակ տան հրատապ խնդրանքով։ Ընդհանուր առմամբ՝ ամերիկյան արձագանքը սահմանափակվել է Իրանի դեմ պատժամիջոցներն ընդլյնելու դատապարտմամբ եւ խոստումներով, ինչպես նաեւ Իսրայելին օգնել հետ մղել նոր հարձակումները, դրանք տեղի կունենան: Պենտագոնն, իր հերթին, Թեհրանին զգուշացնում է էսկալացիայից, բայց կանխարգելիչ հարվածների սպառնալիքներ չի թափահարում։
Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, համաշխարհային ժանդարմի մնացած սովորության համաձայն, սպառնալից հոնքերը խոժոռելով, երկու կողմերին զսպվածության կոչ է անում։ Ընդ որում՝ «բազեների» (ինչպես այն «բնորոշ», այնպես էլ միանգամայն անգլո-սաքսոնական ազգանուններով) կիսախելագար կոնգրեսականների թվում քիչ չեն նրանք, ովքեր, ընդհակառակը, հանդես են գալիս Թել Ավիվի արագ պատասխան հարվածի օգտին։ Իսկ հոկտեմբերի 5-ին Թրամփը, ելույթ ունենալով Միչիգան նահանգում հերթական նախընտրական հանրհավաքում, ուղղակիորեն հայտարարեց՝ Իսրայելը պետք է ռմբակոծի իրանական միջուկային օբյեկտները: Ինչպես դժվար չէ կռահել, այդ տարբերությունը որոշվում է կրկին «ամերիկյան կայսրության թագի» համար ներքաղաքական պայքարի տրամաբանությմբ։ Այսպես ասած ռազմավարական պատասխանի համար իսրայելն այնքան էլ շատ տարբերակներ չունի՝ հարվածել կամ դրանով միջուկային օբյեկտներին, կամ նավթավերամշակման արդյունաբերության հզորություններին, կամ մահափորձ կազմակերպել Իրանի բարձրագույն հոգեւոր-քաղաքական ղեկավարության դեմ։ Ինքնին հասկանալի է՝ այդ գործողւթոյւններից որեւէ մեկը կհանգեցնի հավասար եւ հակառակ հակազդեցության, որից իսրայելացիներին արդեն պետք կլինի փրկել։ Միանգամայն ակնհայտ է՝ Վաշինգտոնի համար նոր մեծ պատերազմը ոչ ընդհանրապես, ոչ էլ առավել եւս Սպիտակ տան տիրոջ առանց այդ էլ վախեցնող ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ է։ Նույնիսկ եթե ենթադրենք, անհավատալի է, որ Բայդենը կասի Նեթանյահուին «ինքն քեզ կրակը գցեցիր, ինքն էլ քեզ հանի», դեմոկրատների համար դա շատ ավելի հեշտ կլինի, քանի որ իսկապես լուրջ էսկալացին անխուսափելիորեն կխթանի վառելիքի համաշխարհային գները, ինչը նշանակում է՝ գնաճ Նահանգներում։ Իսրայելական հարվածների դեպքում անմիջապես իրանկան նավթատարին (իսկ հավանական թիրախների թվում նշվում է, օրինակ, Հարք կղզու խոշորագույն տերմինալը՝ 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի «տեսարժան վայրը»), հեռանկարները գրեթե ապոկալիպսիկ են թվում.որոշ գնահատականներով՝ բարելի գինը կարող է հասնել աննախադեպ 200 դոլարի։ Թրամփին այս առումով ավելի դժվար է հասկանալ։ Հասկանալի է՝ մարտավարական նպատակներով Բայդեն-Հարիսի ցանկացած նոր ձախողում նրան առավելություն է, բայց եթե Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմ լինի, դա կտապալի դեմոկրատներին, եւ հանրապետականներն ու Թրամփը ստիպված կլինեն զբաղվել դրա հետեւանքներով: Ի դեպ, եթե վերջինս լրջորեն հավատում է, թե կարող է մի քանի զանգով լուծել ու ավարտել ուկրաինակն հակամարտությունը, ի՞նչն է խանգարում նրան նույն կերպ մտածել իրանա-իսրայելական հակամարտության մասին։ Այլ բան է, որ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ համոզմունքը ոչ մի կապ չունի դաժան իրականության հետ։
Այսպիսով, ո՞վ ո՞ւմ նախազգուշացրեց
Մեկ այլ կարեւոր նրբերանգ էլ այն է, որ Թեհրանը հոկտեմբերի 1-ի հարձակմամբ գործնականում ցույց տվեց իր հրթիռային զորքերի հնարավորությունները ոչ միայն ամբողջ աշխարհին, այլեւ ինքն իրեն եւ ակնհայտորեն ինչ-որ հետեւություններ կանի ապագայի համար: Այս պահին ստացվում է՝ իրանցի զորահրամնատարները չպետք է հույս ունենան, որ առաջին հարվածով արդյունավետորեն դուրս կմղեն հակառակորդի ռազմական ներուժը. արդեն նշվեց վերեւում՝ հրթիռային զենքի հնարավորւթյունները խիստ սահմանափակվում են ռազմավարական հետախուզության անբավարար միջոցներով: Այն մասին, որ իսրայելական բանակը հարվածից հետո էական ոչինչ չի կորցրել, խոսում են Լիբանանի իսրայելական ՌՕՈՒ-ի կողմից գոնե շարունակվող ռմբակոծությունները. դրանք ոչ միայն չեն դադարել, այլեւ նույնիսկ ուժգնությունը չի նվազել: Հեռանկարում դա նշանակում է միայն մեկ բան.Իրանի հավանական լայնամասշտաբ հարվածը կուղղվի ոչ թե ռազմական, այլ ենթակառուցվածքային եւ տնտեսական օբյեկտներին՝ նույն էլեկտրակայաններին, էլեկտրահաղորդման գծերին, նավթաբազներին եւ նավթավերամշակման գործարաններին։ Ըստ էության՝արդեն հոկտեմբերի 2-ին տեղեկություններ հայտնվեցին, որ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված տեղեկատվական ռեսուրսները, իբր, սիմետրիկ պատասխանի սպառնալիքներ են տարածում իրանական նավթային արդյունաբերության վրա իսրայելական հարձակման դեպքում:
Դե, հասկանալու համար, թե նման «տանկերի եւ տուրբինների պատերազմը» ինչ հեռանկարներ է խոստանում Իսրայելին, բավական է նայել Ուկրաինային եւ հաշվի առնել, որ հրեական պետության տարածքը երեսուն անգամ փոքր է։ Ավելի քան 1000 ՄՎտ հզորությամբ խոշոր էլեկտրկայաններ երկրում ընդամենը 7 են, եւ նրանք միասին արտադրում են ամբողջ էներգիայի մոտ 72%-ը, հետեւաբար, դրանց խափանումը կնշանակի տնտեսության փաստացի մահ։ Չի կարելի մոռանալ նաեւ այն մասին, որ Կիեւի ռեժիմը ինչ-որ կերպ կարող է հույս դնել հարեւանների «եղբայրական» օգնույաթն վրա, Մինչդեռ Իսրայելը բոլոր կողմերից շրջապատված է «բարյացակամներով», որոնք հաստատ իրենց էլեկտրակնությամբ չեն կիսվի։ Ընդհանուր առմամբ՝ Նեթանյահուն արժեր շնորհակալություն հայտնել Բայդենին այն բանի համար, որ թույլ չի տալիս նրան պատերազմ սկսել, քանի որ նա սիրում է իր հայրենիքը, բայց Թել Ավիայից ոչ երախտագիտություն, ոչ էլ գոնե գործընթացի ըմբռնում չի տեսնում։ Ամերիկյան մամուլը հաղորդում է՝ իսրայելցիները հրաժարվել են Վաշինգտոնին երաշխավորել իրանական միջուկային օբյեկտների անվտանգությունը: Հոկտեմբերի 6-ին՝ հակամարտության մեկնարկի տարելիցի նախօրեին, Նեթանյահուն ամոթանք տվեց Արեւմուտքին «անբավարար» աջակցության համար եւ խոստացավ՝ Իսրայելը կհաղթի իր բոլոր թշնամիներին նույնիսկ հպարտ մենության մեջ։ Վերաձեւակերպելով ժամանակակից դասականին՝ ուժեղ հայտարարություն - բայց հանկարծ ինչ-որ մեկը որոշի ստուգել:
Միխայիլ Տոկմակով
Աղբյուրը՝ topcor.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի