|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իսրայելական զորքերն օդային հարված են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան այնտեղից սահմանամերձ ռազմական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ մի քանի հակատանկային հրթիռների արձակման․ տեղեկացնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Լիբանանից մի քանի հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի զինվորական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանում է հարվածներով Լիբանանի հարավում կրակի օջախների և այլ թիրախների ուղղությամբ»։
Տուժածների, ավերածությունների և պատասխան գործողությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Լրատվամիջոցը տեղեկացնում նաև, որ կրակոցները նախորդել էին Սիրիայի ուղղությամբ վերջերս իրականացված օդային հարվածների ժամանակ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մի քանի ակտիվիստների մահվանը և Բեյրութի տարածքում անօդաչու սարքի թռիչքի համար Իսրայելից վրեժ լուծելու սպառնալիքներին: