|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Իսրայելը սպառնում է վճռական հարված հասցնել Դամասկոսի նոր իշխանություններին, եթե նրանք թույլ տան Իրանին կրկին ամրապնդել դիրքերը Սիրիայում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուշագրավ հայտարարություն է արել․
«Մենք ցանկանում ենք առողջ հարաբերություններ ունենալ Սիրիայի նոր ռեժիմի հետ, բայց եթե այդ ռեժիմը թույլ տա Իրանին գտնվել Սիրիայում և զենք փոխանցել, այդ ռեժիմը ստիպված կլինի բարձր գին վճարել»,- նշել է նա։
Նեթանյահուի գրասենյակից նաեւ հայտնել են, որ Իսրայելը չի ցանկանում միջամտել Սիրիայի ներքին գործերին, սակայն հույս ունի, որ այն կվերականգնի կապերը արաբական աշխարհի հետ:
ՑԱԽԱԼ-ն իր հերթին հայտարարել է Սիրիայի դեմ «Բաշան սուր» գործողության հաջող ավարտի մասին: