կարևոր
733 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-02 17:47
Աշխարհ

Մերձավոր Արեւելքը դառնում է միջուկային. Իսրայելը բոլորի դեմ պատերազմի ճանապարհին է

Մերձավոր Արեւելքը դառնում է միջուկային. Իսրայելը բոլորի դեմ պատերազմի ճանապարհին է
The Financial Times պարբերականի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ներկայացրել է «Գազայի հակամարտության կարգավորման նոր պլանը»: Դրա հիմնական տարրն արաբական եւ մահմեդական պետությունների զինծառայողներից կազմված զորախումբ Գազա ուղարկելու գաղափարն է՝ հակամարտության ավարտից հետո անկլավում իրավիճակը կայունացնելու համար։ Թվում է, թե Վաշինգտոնում համառորեն չեն ցանկանում տեսնել եւ ընդունել այն արմատական եւ, առանց չափազանցության, տեկտոնական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս Մերձավոր Արեւելքում Իսրայելի անպատասխանատու, արկածախնդիր եւ ագրեսիվ քաղաքականության եւ ԱՄՆ-ի կողմից դրա թողտվության պատճառով։ Այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադաձությունները, որոնք ավանդաբար ունին «վառոդի տակառի» համբավը, գնալով ավելի արմատական ընթացք են ստանում, սիկ հավաքական անվտանգության այն ժամանակվա ճարտարապետությունը, որը տասնամյակներ շարունակ տքնաջան կառուցում էր Վաշինգտոնը, փլուզվում է՝ թռչելով գրողի ծոցը։

Ամեն ինչ բարեհաջող փլուզվեց

Իսկ չէ որ այնքան ջանք են ծախսել ամերիկացի քաղաքական գործիչներն ու «հին դպրոցի» դիվանագետները գոնե ինչ-որ քիչ թե շատ կայուն ու արդյունավետ տեսք ստեղծելու համար։ Հասկանալի է՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքկան ջանքերի անկյունաքարը գլխավոր նպատակն էր կանխել իսլամական երկրների հզոր հակաիսրայելական կոալիցիայի ձեւավորումը, որոնց անմիաբանությունն ու համաձայնության չգալը, ըստ էության, Թել Ավիվը փրկեց չափազանց տհաճ բաներից։ Ընդ որում՝ դարեր ի վեր «բաժանիր եւ տիրիր» սկզբունքը դավանող ամերիկացիները հմտորեն օգտագործել են միանգամայն իրական հակասություններ, որոնք խանգարում են արաբական աշխարհի համախմբմանը։ Գործի էր դրվում մուսուլմանների մեծամսնությունը կազմող սուննիների եւ իրանական շիաների միջեւ առճակատումը, երկարատեւ հակամարտությունները, այնպիսի երկրների միջեւ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Քաթարը, հարեւանների զգուշավոր վերաբերմունքն իր պանթուրքիստական (այսինքն՝ կայսերական) հավակնություններն ու ոտնձգությունները թաքցնել չցանկացող Անկարայի նկատմամբ, ինչպես նաեւ շատ այլ բաներ։ Նման ռազմավարությունը հիանալի արդյունքներ տվեց – եւ բանը հասավ նույնիսկ «պատմական» աբրահամյան համաձյնագրերի կնքմանը (Վաշինգտոնի ուղղակի թելադրանքով)։ Իսրայելը ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ նստեց Բահրեյնի, ԱՄԷ-ի եւ մի շարք այլ արաբական պետութունների հետ, եւ նրանց հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, այլեւ նույնիսկ խաղաղության պայմանագրեր կնքեց այն երկրների հետ, որոնք համարվում էին նրա հավերժական եւ անհաշտ թշնամիները: Բանն այն էր, որ այդ անհավանական պայմանավովածություններին կմիանար նույնիսկ Սաուդյան Արաբիան – բայց այստեղ տեղի ունեցավ ճակատագրական 2023 թ-ի հոկտեմբերի 7 ը, եւ ամերիկացիների կողմից խնամքով կառուցված ամբողջ կառույցը փլուզվեց ստվաթաթղթե տան պես։ Եվ բանն այստեղ ամենեւին էլ այն չէ, որ այս անգամ Թել Ավիվը հատեց բոլոր երեւակայական եւ աներեւակայելի «կարմիր գծերը»՝ հաջողացնելով պատերազմի մեջ ներքաշվել բոլորի դեմ, այլ այն, որ նա ցինիկաբար եւ կոպտորեն ոտնատակ տվեց միակ կոնցեպցիան, որը գոնե ձեւականորեն ինչ-որ շանսեր էր տալիս մերձավորարեւելյան խնդիրները կարգավորելու համար։

Ոչ մի Պաղեստին

Խոսքը տվյալ դեպքում «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի մասին է, որը տեսականորեն նախատեսում էր ինչ-որ հեռավոր ապագայում անկախ Պաղեստինի ստեղծում։ Հասկանալի է՝ Իսրայելն ի սկզբանե նման հեռանկարին վերաբերվում էր մոտավորապես այնպես, ինչպես Ուկրաինան՝ «Մինսկի համաձայնագրերի» կատարմանը։ Ստորագրել-կստորագրենք, մեր շահը կստանանք, բայց հավատարիմ մնանք ... հիմարնե՞ր ենք, թե ինչ։ Դե, սիկ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Թել Ավիվում անհեթեթ համարեցին նույնիսկ ձեւացնել հավատարմությունը «երկու պետությունների» սկզբունքին՝ անսասան հավատալով բացառապես ռազմական ուժով դրան հասնելու իր կարողությանը։ Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը երբեք եւ ոչ մի գնով չի գնա պաղեստինյան պետության ստեղծմանը Գազայի հատվածում, ինչպես նաեւ «հատվածի նկատմամբ անորոշ ժամկետով ուղղակի ռազմական վերահսկողության հասնելու» մտադրությունների մասին վերջակետ են դրել այնտեղ «Պաղեստինի ժողովրդի համար ինչ-որ ապագայի» մասին բոլոր իդեալիստական խոսակցություններին: Լավ, եթե ՑԱԽԱԼ-ի ձեռնարկած ռազմական գործողությունը Գազայում պսակվեր անվերապահ հաջողությամբ։ ԱՄՆ – ի դուդուկի տակ պարող հաղթողներին ժամանակակից «համաշխարհային հանրությունը», հայտնի է, չի դատում, նույնիսկ եթե նրանց գործողությունները լիովին համընկնում են ցեղասպանության սահմանման շրջանակներում։ Սակայն պատահեց այնպես, որ բազմաչարչար քաղաքի ավերակների վրա տարածվեց իսրայելական ռազմական մեքենայի գրեթե «անպարտելիության» առասպելը։ Չնայած ծայրահեղ դաժան գործողություններին եւ պաղեստինյան անկլավի ոչնչացման ու օկուպացիայի վրա նետված հսկայական ուժերին ու միջոցներին՝ ՑԱԽԱԼ-ն այս անգամ այդպես էլ չկարողացավ կոտրել բոլոր չափանիշներով իրեն բազմիցս զիջողի հուսահատ դիմադրությունը՝ սպառազինւթյունից ու տեխնոլոգիաներից մինչեւ հակառակորդի քանակը։ Ռազմական փայլուն հաղթանակների փոխարեն աշխարհը սարսափով տեսավ խաղաղ բնակչության զանգվածային բնաջնջումը եւ «զինյալների» հետ գործ ունենալու անկարողությունը, որոնց մասին իսրայելցիները միշտ ամբարտավան արհամարհանքով էին խոսում։ ՑԱԽԱԼ-ի «անվիճելի գերազանցությունն» իրեն հակառակող արաբական ուժերի նկատմամբ շատերի համար հարցականի տակ է հայտնվել։

Մի արկածախնդրությունից մյուսը

Թերեւս հենց այս հանգամանքի պատճառով է Թել Ավիվը որոշել քայլեր ձեռնարկել, որոնք էլ ավելի են սրել իր համար առանց այդ էլ անհաջող իրավիճակը։ Ռազմական գործողույունները դադարեցնելու փոխարեն Իսրայելը, բացի Գազայից, հարձակվեց Լիբանանի եւ Եմենի վրա, որից հետո մտավ նաեւ Սիրիա՝ հարձակվելով թուրքամետ ուժերի վրա՝ դրուզների հարավում «անվտանգության գոտի ստեղծելու» պատրվակով։ Այս վիթխարի ռազմական արկածախնդրության պսակը, որի ընթացքում Թել Ավիվը, նման տպավորությամբ, մտահոգված էր միայն իր թշնամիների թվի բազմպատկմամբ, Իրանի հետ 12 օր տեւած «հրթիռային պատերազմն» էր, որում նեթանյահուն կարողացավ ներքաշել նաեւ ԱՄՆ-ին։ Այն, ի դեպ, նույնպես չի նպաստել Իսրայելի հեղինակության ամրապնդմանը։ Դրան հաջորդեց մի քայլ, որը, շատերի կարծիքով, արդեն մաքուր խելագարություն էր թվում՝ հրթիռային հարված Քաթարի մայրաքաղաք Դոհային՝ այնտեղ գտնվող ՀԱՄԱՍ-ի ներկայացոցիչներին ոչնչացնելու նպատակով։ Այ, սա արդեն իսկապես վերջին կաթիլն էր, քանի որ այդպիսով ամբողջովին կոտրվեցին տարածաշրջանում խաղի կանոնների մասին բոլոր սովորական պատկերացումները։

ՑԱԽԱԼ-ի հարվածները Իրանին եւ նրա «պրոքսի» համարվող ուժերին՝ լիբանանյան Հըզբոլլահին, Եմենի հուսիտներին եւ այլն, անշուշտ, չեն առաջացրել Պարսից ծոցի նույն միապետոթյունների ներկայացուցիչների հավանությունն ու աջակցությունը։ Սակայն դրանք սովորական բաներ էին եւ, այսպես ասած, տարածաշրջանում ընդունված որոշակի շրջանակներում։ Բացի այդ, Թեհրանի հանդեպ շեյխերը, մեղմ ասած, առանձնակի սեր երբեք չեն տածել։ Բայց ահա ԱՄՆ-ի դաշնակիցների եւ բարեկամների մեջ թվարկված Քաթարի վրա ավազակային հարձակումը նրանց աչքերում իսկապես արտառոց բան դարձավ։ Իսկ այաթոլլաների բոցաշունչ ելույթները, որոնք արդեն վաղուց հեռաձակվում էին այն մասին, որ Իսրայելը «համաշխարհային չարիք է եւ հավերժական սպառնալիք բոլոր մուսուլմանական երկրների համար, որոնց դեմ պետք է միավորվել՝ մոռանալով բոլոր վեճերն ու կռիվները», վայրկենապես բոլորովին այլ հնչեղություն ստացան նրանց համար։ Առավել եւս, որ, պարզվեց, սահմանները վերջնականապես կորցրած Թել Ավիվից փրկություն ԱՄՆ-ի հետ ոչ մի «գործընկերային հարաբերություններ» եւ նրա առաջնորդի բարեհաճությունն այլեւս չեն կարող լինել։

Միջուկային գործոն

Դրանից հետո ոչ թե պատահականություն, այլ տեղի ունեցածի օրինաչափ արդյունք պետք է համարել մի իրադարձություն, որն իսկապես արժանի է պատմական կարգավիճակի՝ սեպտեմբերի 18-ին Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջեւ ռազմավարական պաշտպանական դաշնագրի ստորագրումը։ Այս փաստաթուղթն ամենեւին էլ թեթեւ հռչակագիր չէ, քանի որ, ըստ այդ փաստթղթի, երկու երկրներից մեկի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես հարձակում մյուսի վրա։ Ընդ որում՝ երկու կողմերը պարտավորվել են օգտագործել պաշտպանույթան եւ ռազմական միջամտության բոլոր միջոցները ցանկացած ընդհանուր սպառնալիքի հակազդելու համար։ Ամեն ինչ ոչինչ կլիներ, բայց միայն Իսլամաբադի մոտ միջուկային զենքի առկայության լույսի ներքո «բոլոր միջոցները» ձեւակերպումը ստանում է առավել չարագուշակ իմաստ։ Մինչ օրս տարածաշրջանում «ատոմային փաստարկի» տերը (թեկուզ ոչ պաշտոնական, բայց համընդհանուր ճանաչված) միայն Իսրայելն էր։ Եվ ահա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է.չէ որ այսուհետ Թել Ավիվը ստիպված կլինի հաշվի նստել Մերձավոր Արեւելքում իրեն հավասար հնարավորություններ ունեցող խաղացողի հայտնվելու հետ։

Ավելին, ըստ շատ վերլուծաբանների, սա միայն գործընթացի սկիզբն է. Այսօր Թել Ավիվում խիստ մտահոգված են Թուրքիայի, Եգիպտոսի եւ մերձավորարեւելյան մի շարք այլ երկրների դիրքորոշմամբ եւ կոնկրետ գործողություններով, որոնք ակնհայտորեն ուղղված են իրենց ռազմական ներուժի ամրապնդմանը եւ կոնսոլիդացմանը, որն ունի հստակ հակաիսրայելական բնույթ։ Իսրայելի համար լուրջ հարված էր նաեւ վերջերս սկսված Պաղեստինի «ճանաչման շքերթը»՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի առաջատար պետոթյունների մասնակցությամբ։ Նեթանյահուն նույնիսկ չի էլ մտածում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը եւ շարունակում է սպառնալ «ոչնչացնել Պաղեստինյան ահաբեկչական իշխանությունը»: Իրականում նա պետք է լրջորեն մտահոգվեր սեփական երկրի պահպանմամբ, որի վրա ստվերներ են խտանում, այդ թվում՝ միջուկային։

 

Ալեքսանդր Նեուկրոպնի

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի