Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր լրացավ Արցախի դավաճանական հանձնման մեկ տարին։
2023թ.-ի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, մեկ տարի առաջ Ադրբեջանը սկսել էր ռազմական ագրեսիա, որի արդյունքում Արցախի շուրջ 120.000 բնակիչներ ստիպված եղան հաշված օրերի ընթացքում լքել իրենց տները։
Հարձակումը սկսվել էր զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ ապա օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր։ Մարտական գործողություններ են սկսվել շփման գծի ողջ երկայնքով։
Պաշտոնական տվյալներով 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կան 5 անչափահասներ։
Եվս 218 քաղաքացի զոհվել է սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, 120-ը վիրավորվել է, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Ազգային ճակատ