Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
7 տարի առաջ՝ հունվարի 19-ին, սպանվեց Կ.Պոլսի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:
Նա Թուրքիայի այն երևելի մտավորականներից էր, ով բոլորի ուշադրության կենտրոնում էր գտնվում իր անվախ ելույթներով:
Պոլսահայ լրագրողը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօս» խմբագրատան առաջ` ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր՝ «գյավու՛ր»:
Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալեց 17-ամյա Օգյուն Սամաստին, ով խոստովանել էր իր մեղքը:
Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ Կ.Պոլսում այսօր` ժամը 15-ին, տեղի ունեցավ երթ՝ մինչև «Ակօս»-ի խմբագրատունը, ապա՝ այցելություն գերեզմանատուն: Երթը կազմակերպվում է շուրջ 7 տարի՝ «Դինքի ընկերները» խմբի կողմից:
Նշենք, որ մինչ սպանությունը Դինքի հասցեին բազում սպառնալիքներ են հնչել: Թեեւ Դինքի ընտանիքը տեղեկացրել էր ոստիկանությանը, նրանք հրաժարվել էին օգնել և կանխել հնարավոր ոճրագործությունը:
Լուսանկարներ՝ Կ.Պոլսի երթից