|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:
Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդրի ու բնականաբար թեմայի բոլոր արծարծումները դրա տրամաբանության ներքո են լինելու:
Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են ու նրանց անկեղծորեն սատարող խմբերը:
Շատ կարևոր է հասկանալ, թե ավելի գլոբալ առումով ի՞նչ հետևանքներ կունենա ՄԱԿ-ի ԱԽ քննարկումները տարածաշրջանային զարգացումների վրա»: