կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 20:43
Քաղաքական

Հողերի հանձնման այս դավաճանական քայլի հետևանքը տնտեսական իմաստով լինելու է շատ խորը և երկարաժամկետ. Թադևոս Ավետիսյան

Հողերի հանձնման այս դավաճանական քայլի հետևանքը տնտեսական իմաստով լինելու է շատ խորը և երկարաժամկետ. Թադևոս Ավետիսյան

«Ամենամեծ խնդիրը այն հիմնական անորոշությունն է, որը կապված է նաև ընդհանուր տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներով։ Սա իրական և տեսանելի անորոշություն է։ Բոլոր ուղղություններով հետևանքներ կարող են լինել, այդ թվում ներդրումային պրոցեսում, պետական բյուջեի պարտավորությունների կատարման տեսանկյունից և ընդհանուր առմամբ բիզնես միջավայրի վատատեսական սցենարների զարգացման»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով համաձայնագրի ստորագրման տնտեսական հետևանքներին, ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մեր երկրում տեղի ունեցող պրոցեսները՝ պատերազմը, համավարակը, այսօրվա ներքաղաքական իրավիճակը, մենք շատ արագ քայլերով գնում ենք դեպի տնտեսական կոլապսի, դա ակնհայտ է և տնտեսական կոլապսը ոչ թե գալիս է, այլ եկել է։

«Մենք հիմա իրականում գտնվում ենք տնտեսական խորը ճգնաժամի մեջ և օրվա և կարճ ժամանակահատվածում դրա հետևանքները կզգա ողջ հանրությունը տնտեսությունը։ Մենք նաև պարտքային ճգնաժամի մեջ ենք՝ արտաքին և ներքին։ Իրապես սա շատ վտանգավոր է։ Չի բացառվում որևէ կերպ, որ շարունակության պարագայում հնարավորություն չլինի սպասարկել արտաքին և ներքին մեր պարտքը։ Եվ միանշանակ է, որ դեռևս պաշտոնական վիճակագրության մեջ չի արձանագրվում, ակայն արդեն տեսանելի է , հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ և նաև դեֆիցիտը։ Գնաճն ակնհայտ է, այս ընթացքում տարբեր պատճառներով դա չենք արձանագրել, բայց դա արդեն շատ հստակ խնդիր է, քանի որ դա ուղիղ կպնելու է սոցիալական, հատկապես անապոհով խավի։ Սոցիալական խնդիրները, որոնք կային, դրանք իրական հիմքերով ավելացել են։ Դրանք ենթադրում են պետբյուջեից աննախադեպ ծախսի աճ, ինչը բնականաբար ենթադրում է փաստացի եկամուտների նվազում։ Այս իրավիճակում ակնհայտ է, որ սոցիալական նոր խնդիրները բերելու են նոր ծախսեր։ Դրան զուգահեռ, փաստացի մենք ունենք կայուն կրճատում բյուջեի եկամուտներում։ Սրանք եթե ամբողջության մեջ դիտարկենք, ապա 2020 թվականը մեր երկիրը տնտեսական պատմության մեջ մտնելու է որպես սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի դասական շրջան»,- ասաց տնտեսագետը։

Հարցին, թե ինչ ազդեցություն է ունենալու այն հանգամանքը, որ Մեղրիի տարածքով ճանապարհ է տրվելու Ադրբեջանին, Ավետիսյանը նշեց.«Դավաճանական այս հողերի հանձնման հետևանքը տնտեսական իմաստով լինելու է շատ խորը և երկարաժամկետ և մենք տարածաշրջանում ուղղակի կորցնելու ենք մեր երկու կամ երեք առավելություններից մեկը։ Որպես աշխարհագրական առավելություն, որ մենք ունեինք և որ պահպանել էինք վերջին 100-ամյակին, դա Իրանի հետ մեր հաղորդակցությունն էր, կապող առավելությունը, որը մենք կորցնելու ենք և սա ուղղակի կլինի մեր ապագա զարգացման համար կորուստ աշխարհագրական առավելության։ Սա այդ դավաճանական և պարտվողական համաձայնագրի հետևանքն է լինելու»։

Աղբյուրը՝ ArmDaily.am