Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանն անդրադարձել է սահմանային լարվածության աճի պատճառահետևանքային կապերին՝ նշելով.
«ԱՅՍ ԴԱՎԱԴԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Մեր սահմանների երկայնքով սկիզբ առած պատերազմական գործողությունները հետևանք են երկուստեք պայմանավորված մի դավադիր ծրագրի, որի նպատակն է ժողովրդի մեջ սերմանել տագնապի, վտանգվածության և անհուսության տրամադրություններ: Երբ այս վիճակը կհասցնեն անելանելիության և խուճապի մակարդակի, ասպարեզ կնետվի նախօրոք համաձայնեցված հաշտության պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նրան զիջելով Արցախը և ՀՀ-ի այն սահմանամերձ տարածքները, որոնք այսօր գտնվում են թշնամու վերահսկողության տակ (բացառված չԷ, որ այդ տարածքներն ընդարձակվեն մինչև Սևանա լճի ափերը): Սա՝ լավագույն դեպքում:
Խիստ հավանական է, որ ՀՀ-ն զիջի Մեղրին կամ առնվազն միջանցք Մեղրիով:
Ծրագրի հիմքում Արցախի հանձնման տրամաբանությունն է:
Այս հեռանկարից խուսափելու մեկ ելք կա՝ ԱՆՀԱՊԱՂ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Այլապես մեր պետության փլուզումն անխուսափելի է»: