|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հարցազրույց է տվել իրանական Սահար հեռուստաընկերության ադրբեջանական ծառայությանը՝ անդրադառնալով տարածաշրջանում հաղարդակցության ուղիների ապաշրջափակմանը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին և Կովկասում խաղաղություն հաստատելու հեռանկարներին։ Պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև.
«Անդրադառնալով միջանցքին և այն մեղադրանքներին, թե Հայաստանն է նենգադուլի ենթարկում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, նշել եմ, որ ավելին քան 30 տարի Ադրբեջանն ու Թուրքիան են շրջափակել Հայաստանը, խաթարելով հաղորդակցությունն ու առևտուրը Հրվ․ Կովկասում։ Տարածաշրջանի բոլոր փակ ճանապարհները, ներառյալ Իջևան - Ղազախ, Գյումրի - Կարս երկաթուղիները պետք է ապաշրջափակվեն միաժամանակ և պահպանելով այն երկրների բացարձակ ինքնիշխանությունը, որտեղով, որ անցնում են ճանապարհները։ Խիստ բացասական եմ խոսել Մեղրիով անցնող ճանապարհի և սահմանի վերահսկողությունն ինչ որ անհասկանալի մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակումը, քանի որ դրանով Հայաստանը ևս մի զիջում է անում Ադրբեջանին և սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությանը, նշել եմ, որ այդ պայմանագիրը կրկին կարող է դառնալ օրակարգային բացառապես արցախցիների հայրենադարձման հարցի համատեքստում։ Արցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմաններից է»։