|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Հանրահավաքը վերջացնելուց հետո խմբերով տարբեր փողոցներով գնացեք, մինչև 21:30 փակեք փողոցները, պարալիզացրեք ինչը կարող եք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Հիմա արագորեն պետք է սկսել իշխանությանը ծնկի բերելու գործընթացը: Վաղը ժամը 11:00-ին այս շենքում տեղի է ունենալու կառավարության նիստ, որը մեզ համար կառավարություն չի: Այն կառավարությունը, որը դրդեց Արցախի ցեղասպանությանը, և այժմ սպառնում է Հայաստանի սահմաններին, գոյություն չունի: Մենք վաղը 10:00-ից կշրջապատենք ու թույլ չենք տա, որ կառավարության նիստ տեղի ունենա: Ես կոչ եմ անում մեր երիտասարդությանը ամեն տեղ անհնազանդության ակցիաներ անել»,- ասաց Վազգեն Մանուկյանը: