Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց՝ վերնագրված «Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի»։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է իր տելեգրամյան ալիքում։
Քաղաքական գործիչն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրների վրա՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին, ինչպիսիք են ռազմական գործակցությունը ռազմաուսումնական ծրագրերի և համատեղ զորավարժությունների իրականացման միջոցով, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարը։
Նշվել է նաև, որ հայ և իրանցի ազգերի բարեկամական համակեցությունն ունի հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթն անսասան կերպով պետք է շարունակվի նաև այսօր՝ հատկապես, երբ մեր երկու ազգերն ու պետություններն առերսվում են միանման, իսկ հաճախ միևնույն մարտահրավերների հետ։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն, ինչը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով։