կարևոր
6121 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 14:00
Քաղաքական Սփյուռք

ՀՅԴ համագումարը նախատեսված էր, որ իրականացվեր նաև Արցախում, բայց քանի որ շրջափակում էր, հնարավոր չեղավ հասնել այնտեղ․ ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու

ՀՅԴ երիտասարդական համագումարը համախմբում է ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների աշխարհասփյուռ կառույցների վարչությունների ներկայացուցիչներին։ Նախատեսված էր, որ իրականացվեր այն նաև Արցախում, բայց քանի որ այնտեղ շրջափակում էր, հնարավոր չէ հասնել այնտեղ, այդ պատճառով տեղի ունեցավ վայրի փոփոխություն, կազմակերպվեց Գորիսում։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդական համագումարի աշխատանքների և արդյունքների ամփոփման մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Ցողիկ Աշըգյանը։

«Համագումարը սկսվեց փետրվարի 6-ին Երևանում և ներկա էին մեր բոլոր մասնակիցները, որոնց թիվ 58 էր։ Ավելի քան 14 երկների և 40 միությունների ներկայացուցիչներ։ Մասնակցում էին նաև Հայաստանի երիտասարդական այլ միություններ։ Արցախի երիտասարդական միությունը չկարողացավ ֆիզիկապես մասնակցել և ներկայությունը փորձեցինք ապահովվել առցանց ձևաչափով։ Առաջին օրը ունեցանք բավական հագեցած օրակարգ, տարբեր նյութերի և թեմաների շուրջ զեկուցեցինք, ինչպես Արցախի իրավիճակի, այնպես էլ Հայաստանի իրավիճակի մասին՝ ընդհանուր տարածաշրջանում տիրող պայմանների մասին, նաև անդրադարձանք անվտանգային հարցերին։ Ավարտելուց հետո հաջորդ օրը գնացինք դեպի Սյունիք։ Այնտեղ շարունակեցինք մեր աշխատանքները, քննարկեցինք մեր ծրագրերը, արդյունավետությունը և տարբեր ձևաչափերով իրականացրեցինք մեր հագեցած օրակարգը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ օրակարգերը բխում են ռազմավարական սկզբունքներից, որոնք մշակված են ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի կողմից․

«Կարելի է այս ամենը ամփոփել մի քանի կետերով․ Դիմադրությունը, որ ցուցաբերում է ՀՅԴ տարբեր բնագավառներում, բոլոր ապազգային քաղաքականությունների դեմ և փորձում է առաջ տանել ազգային գաղափարախոսությունը, ազգային օրակարգերը։ Մեր ուղղություններից մեկն է ամրապնդել մեր կապը ժողովրդի և մեր հասարակության հետ, նպաստել հայակերտման։ Հզորացնել Սյունիքի մեր համայնքները։ Այս ուղղություններով է, որ աշխատում ենք։ Երբ մեր վրա վերցնում էին այս առաքելությունը, ցանկություն ունեինք համախմբել հայ երիտասարդությանը մեր հայացքի շուրջ»,- ասաց նա։