|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 15-ին, hraparak.am կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ