կարևոր
5890 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-05 09:58
Քաղաքական

Եկեղեցին ու ՀՅԴ-ն ուս-ուսի` հանուն պետականակերտ ավանդույթների, օրենքի ու բարոյականության հաղթանակի․ Վահե Սարգսյան

Եկեղեցին ու ՀՅԴ-ն ուս-ուսի` հանուն պետականակերտ ավանդույթների, օրենքի ու բարոյականության հաղթանակի․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Հին ու փորձված մի խոսք կա՝ երբ մեռնում է բարոյականությունը, գործում է օրենքը, երբ մեռնում է օրենքը, գործում է ավանդույթը:

Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում ոչնչացրել է բարոյականությունը, մոլեգնում է անօրինականությունը, և, իբրև պետության ու տեսակի գոյատևման կռվան, իբրև ինքնապաշտպանական մեխանիզմ, սկսել է գործել պետականակենտրոն ավանդույթը:

Ազգի ու պետականության հարատևման ԱՎԱՆԴՈՒՅԹՆ իր մեջ դարերով անթեղել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, իսկ վերջին ավելի քան մեկ դարը՝ նաև ՀՅ Դաշնակցությունը: Վկա՝ Սարդարապատի գոյապայքարի օրերին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի ու ՀՅԴ որոշմամբ Երևան գործուղված Արամ Մանուկյանի պետականաստեղծ քայլերն ու 1918 թ. Մայիսի 28-ի հրաշքը՝ հայոց պետականության ծնունդը:

ՀԱԵ-ն ու ՀՅԴ-ն այսօր էլ ուս-ուսի, այլ քաղաքական - հասարակական ուժերի, կազմակերպությունների, նվիրյալ գործիչների հետ միասին և Բարձրաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ պայքարում են «ինքնիշխանության» ու «իրական Հայաստանի» քողի տակ հանդես եկող թուրք-ադրբեջանական ազդեցության գիշատիչ խմբակի գործողությունների դեմ՝ հանուն պետականության հարատևման, հանուն պետականակերտ ավանդույթների հաղթանակի, հանուն օրենքի ու բարոյականության վերականգնման:

Հ.Գ. Ի պատասխան (և ի հեճուկս) ոմն Արսեն Թորոսյանի ողորմելի մտքերի»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում էր արել՝ գրելով, թե կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի: