|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ձևաչափը և թիմային ներկայության առանձնահատկությունները։
Հատկանշական է, որ այսպես կոչված «ուրախ ավտոբուսում» վարչապետը հաճախ երևում է երկրի երկրորդ դեմքի՝ Ալեն Սիմոնյանի հետ միասին։ Ուղիղ եթերներում նրանք միասին ավտոբուսի մեջ փորձարկում են տարբեր երկարավուն ուտեստներ․ եգիպտացորեն, պերաշկի, ընկույզի շարոց, թթու և ալյուի լավաշե բրթուջներ և այլն։
Բայց քարոզարշավի բուն գործողությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի շուրջը և տեսադաշտում չի երևում։ «Ժողովուրդ» օրաթերթը կադրերում արձանագրել է, որ քաղաքացիների հետ զրույցներում Նիկոլ Փաշինյանը պտտվում է, ինչ-որ հարցեր է տալիս իր սիրելի մի քանի նախարարներին միայն՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ Նրանց հետ միասին է վարչապետը տանում քարոզարշավի հիմնական բովանդակային հատվածը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ թիմակիցներ, կադրերից թողած տպավորությամբ, ապահովում են հավաքների մարդաշատությունը։
Այսպիսով, քարոզարշավի հիմնական «դեմքը» շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը՝ իր գլխարկով և կրծքանշանով, իսկ մյուս անդամները՝ Վահագն Ալեքսանյանի ձևակերպմամբ, ուսապարկի կարգավիճակ են հիշեցնում»։