Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ինի եւ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպումը: Այցի երկրորդ օրվա ծրագիրը ներառում էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների լիաֆորմատ բանակցությունները պատվիրկույութնների մասնակցությամբ: Երկկողմ բանակցությունների արդյունքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարություններ են արել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Նրանց ուշադրության կենտրոնում առաջին հերթին համագործակցության եւ էներգետիկ ուղու լոգիստիկ ասպեկտներն էին։ Մասնավորապես, նրանք նշել են, որ մանրամասն քննարկվել է «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման ընթացքը, որը կարեւոր նշանակություն ունի ինչպես միջպետական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների եւ տրանսպորտային ուղիների հետ կապված հարցերի մասով: Պուտինը հատուկ նշել է «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման հետ կապված համատեղ ծրագրերը. «Դա մեզ թույլ կտա դուրս գալ Հնդկական օվկիանոսի ափեր եւ օգտագործել այդ երթուղիները փոխադարձ շահով եւ փոխադարձ հետաքրքրույամթբ»: Իր հերթին Ալիեւը հայտարարել է՝ Ադրբեջանի տարածքում «Հյուսիս–Հարավ» միջանցքի եւ երկաթուղային, եւ ավտոմոբիլային հատվածները լիովին իրագործված են եւ հաջողությամբ գործում են: Նա հստակեցրել է՝ ակտիվ փուլում է այդ միջանցքի երկաթուղային հատվածի արդիականացումը՝ թողունակությունը բարձրացնելու նպատակով․ «մենք խոսում ենք տարեկան 15 միլիոն տոննայից մինչեւ 30 միլիոն տոննա բեռներ տեղափոխելու հնարավորության մասին, եւ դա միանգամայն իրատեսական է: Ցանկանում ենք՝ այդ միջանցքի երկաթուղային հատվածի արդիականացումը շարունակվի: Այս դեպքում եւ Ռուսաստանը, եւ Ադրբեջանը, հուսով եմ, եւ այդ միջանցքի մյուս մասնակիցները համատեղ ջանքերով կշարունակեն իրենց գործունեությունը»։
Բանակցությունների ընթացքում առաջնորդները մեծ ուշադրություն են դարձրել վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում համագոծակցության ներկա իրավիճակին եւ նավթագազային համագործակցության հեռանկարներին։ Պուտինն ընդգծել է՝ Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողների թվում է. «Հանրապետական շուկայում մեր ընկերություններն իրենց բավականին հարմարավետ են զգում։ Արդեն նշվել է, դա եւ «Լուկօյլ» ընկերությունն է, եւ «ԿԱՄԱԶ» - ը. հաջող են աշխատում, եւ զարգացման հեռանկարներ կան։ Մենք շնորհակալ ենք Ադրբջանի իշխանություններին իրենց աշխատանքի համար ստեղծված պայմանների համար։ Ռուսական Միացյալ նավաշինական կորպորացիան, որի մասին նույնպես Ալիեւը հիատակել է, Բաքվի նավաշինական գործարանի հետ միասին սկսում է արտադրել գետ-ծով դասի ժամանակակից տանկերներ՝ նավթամթերքներ տեղափոխելու համար։ Դրանց օգտագործումը, այդ թվում՝ Ազով-Սեւծովյան եւ կասպիական երթուղիներում, թույլ կտա զգալիորեն ավելացնել էներգառեսուրսների մատակարարումները համաշխարհային շուկաներ»։
Ադրբեջանի ղեկավարը նշել է էներգետիկ ոլորտի խորը վերլուծությունը. «Մանրամասն վերլուծվել է իրավիճակը ինչպես նավթագազային ոլորտում, այնպես էլ էլեկտաէներգիայի ոլորտում, մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ վստահ եմ, որ այսուհետ եւս կհմակարգենք մեր գործունությունը»: Բացի այդ,.Ալիեւը շնորհակալություն է հայտնել անձամբ Պուտինին եւ ռուսական կողմին՝ որպես COP-29 կլիմայական համաժողովի անցկացման վայր Ադրբեջանի թեկնածությանը սատարելու համար : «Ռուսաստանի աջակցությունը չափազանց կարեւոր էր, եւ մենք այժմ աշխատում ենք, այդ թվում նաեւ երկկողմ ձեւաչափով, կլիմայական այս համաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերի շուրջ»:
Պուտինի Բաքու կատարած այցի արդյունքներով համատեղ հայտարությունը պարունակում է մոտ երկու տասնյակ դրույթներ։ Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, ՌԴ-ն եւ Ադրբեջանը հաստատել են երկակի ստանդարտներից զերծ միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգին նպստելու ձգտումը: ՌԴ-ն կարեւորել է գործնական համագործակցության ամրապնդումը եվրասիական անվտանգության արդար ճարտարապետության ձեւավորման նպատակով: Կողմերը ճանաչում են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կարեւոր դերը խաղաղության, անվտանգության, կայունության եւ կայուն զարգացման պահպանման գործում: Ռուսաստանն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի կարգավիճակի բարձրացմանը, ինչպես նաեւ BRICS-ի հետ համագործակցության ամրապնդման նրա հետաքրքրությանը:
Ի դեպ, Ռուսաստանի նախագահի այցից հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։ Այս մասին օգոստոսի 20-ին Report գործակալությանը հայտնել է դրանց ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Մինչ այդ՝ օգոստոսի 18-ին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը Պուտինի Բաքու կատարելիք պետական այցից առաջ հայտարարել էր՝ հանրապետությունը շահագրգռված է ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում: Պուտինի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի ցանկում են նաեւ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության եւ Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության միջեւ կլիմայի փոփոխության եւ ցածր ածխածնային զարգացման հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը եւ ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի եւ Ադրբեջանի արտահանման եւ ներդրումների խրախուսման գործակալության միջեւ փոխըմբռնման հուշագիրը: Կորպորատիվ դաշտում էլ ֆիքսացիա կա («Գազպրոմի» պատվիրակությունը մասնակցել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցի միջոցառումներին). «Գազպրոմը» եւ ադրբեջանական նավթային Socar պետական ընկերությունը պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հայտնել է պետական հոլդինգի մամուլի ծառայությունը՝ հղում անելով դրա ղեկավար Ալեքսեյ Միլլերին։ Նշնել է՝ «Գազպրոմի» եւ Socar-ի փոխշահավետ համագործակցությունը դինամիկ զարգանում է, մասնավորապես, խոսքը «Հյուսիս-Հարավ» նախագծի, այս տարվա սեպտեմբերին գիտատեխնիկական համալիր համագործակցության ծրագրի ստորագրման, բազմապլան ռազմավարական գործընկերության ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին է»։
Ալեքսանդր Պասեչնիկ, ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծական վարչության ղեկավար
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի