Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աղբյուրը՝ arfd.am
Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը:
«Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն ունեցող հռչակավոր մասնագետներ, գիտնականներ և իրավաբաններ, եվրոպացի լրագրողներ մասնակցեցին Արցախի ժողովրդի իրավունքների մասին քննարկումներին եւ կարծիքներ փոխանակեցին: Պետք է նշել, որ նրանք առիթ ունեցան լսելու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի՝ Արցախի պետության և ժողովրդի անունից փոխանցած խոսքը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հարութ Շիրինյանը:
Նա ընդգծեց, որ այս աշխատանքը համապատասխանում է Եվրոպայի Հայ դատի առաջնահերթություններին, որն է եվրոպացի քաղաքական գործիչներին առաջին աղբյուրից ներկայացնել տեղեկություններ եւ Արցախի բնակիչների ձայնը հասանելի դարձնել:
«Մենք հուսով ենք, որ այս աշխուժությանը կհաջորդեն գործնական քայլեր, որպեսզի ավելի մեծ թվով պատգամավորներ ներգրավվեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին՝ նպաստելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-հավելեց Հարութ Շիրինյանը: