Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեկնարկեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: ՀՅԴ համամասնական ցուցակի 4-րդ տեղում գտնվող Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձավ իրենց կարգախոսին` «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Արդար Հայաստանը, նրա խոսքով, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սոցիալական արդարությունն է: «Մենք այսօր ունենք երիտասարդություն, կանանց ներկայացվածություն և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծում: Նայեք մեր ծրագրին, նայեք մեր թիմին, և կտեսնեք, որ ՀՅԴ-ն ի զորու է ի կատար ածել իր ծրագիրը»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի հարցին: «Մեզ համար ազատ, անկախ Արցախը մարտավարական հանգրվան է, որը մեզ տանելու է դեպի միացյալ Հայաստան: Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական գործակցությունը: Կարևոր ենք համարում մեր բանակի հզորացումը, այս ուղղությամբ արդեն կան որոշ ծրագրեր, որոնք սկսել են իրագործվել: Մեր մոտեցումն է` Նիկոլ Դումանի մշակած համաժողովրդային բանակի օրինակով բարձրացնել մեր բանակի պաշտպանությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Կիրո Մանոյանի խոսքով` ՀՅԴ-ն ո'չ ռուսամետ է, ո'չ ամերիկամետ, ո'չ եվրոպամետ, ՀՅԴ-ն հայամետ է և հայաստանակենտրոն: «Որպես համահայկական նպատակներով, համահայկական կառույց ունեցող կուսակցություն` մենք նաև ստանձնում ենք Սփյուռքի հարցերի կարգավորումը, հատկապես` Սփյուռքում համայնքների անվտանգության հարցը: Կարևոր է Սփյուռքին հնարավորինս մասնակից դարձնել Հայաստանի կյանքին»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` կարևոր ուղղություններից է նաև Վրաստանի հետ հարաբերությունների սերտացումը: ՀՅԴ-ն համարում է, որ դա կարևոր է` Ջավախքում բնակվող վիրահայության քաղաքացիական իրավունքների տեսանկյունից: