|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մեր ամենաթանկ կյանքերի գնով ձեռք բերված հաղթանակն այսօր մեր ձեռքից խլված է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ։
«Այսօր հայ ժողովրդի պարծանք և հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է։ Դուք լավ գիտեք դրա պատճառը, դրա մեղավորին և դրա պատասխանատուին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ երկիրը ճգնաժամի մեջ է և բոլորը լավ գիտեն դրա պատասխանատուին։
«Մենք վերջին 6 ամիսների ընթացքում միասին պայքարել ենք այդ դավաճանին հեռացնելու համար։ Այժմ պայքարը տեղափոխվել է նոր հանգրվան․ ժողովրդին աղետի հասցրած կապիտուլյանտ սրիկան փորձում է կրկին առաջիկա ընտրություններին, խաբելով ժողովրդին, ստի, կեղծիքի, ատելության անվան տակ վերարտադրվել։ Եկեք բոլորս՝ միասին, այս հրապարակում պայմանավորվենք, որ դա թույլ չենք տալու»,-ասաց Իշխան Սաղաթելյան։
Մանրամասն՝ տեսանյութում․