կարևոր
21625 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 14:44
Իրավական

Անցել է 2 ամիս և չենք ստացել ոչ մի նյութ․ սա կենսական նշանակության հարց է․ Աշոտյանը՝ դատավորին

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։ Արմեն Աշոտյանի պաշտպանները նիստի ժամանակ  արձանագրեցին, որ թեև երկու ամիս առաջ դատարանի որոշմամբ՝ իրենց պետք է տրամադրվեր գործի ամբողջ նյութերը, այդ թվում՝ օհմ-ների՝ 6 ամիս տևած գաղտնալսումների, արդյունքում բոլոր տվյալները, սակայն պատկան մարմինները պատշաճ չեն կատարել որոշումը։

Արմեն  Աշոտյանը նշեց, թե ծիծաղելի պատասխան են ստացել՝ իբրև նյութեր չլինելու մասին։
 

 «Այսինքն՝ 6 ամիս գաղտնալսել են, ինչ կա՝ տվել են։ Ծիծաղելի է․․․ Դուք բավարարել էիք իմ նկատմամբ քննչական գործողությունների հետ կապված ամբողջ նյութերի փաթեթը տրամադրելու միջնորդությունը՝ արտաքին և ներքին դիտումներ, գաղտնալսումներ, հեռախոսազանգերի վերծանումներ։ Անցել է 2 ամիս, մենք չենք ստացել ոչ մի նյութ և ոչ մի արձագանք։ Արդյո՞ք դատարանը դիմել է այդ միջնորդությանը ընթացք տալու համար, և արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն փաստը, որ անցել է 2 ամիս, ապօրինի կալանքի տակ գտնվող մարդ կա, որի ազատության համար այդ նյութերը լրացուցիչ փաստարկներ են պարունակում, բայց այդ նյութերի հետ կապված ոչ մի արձագանք չկա։ Սա կենսական նշանակության հարց է»,- նշեց Աշոտյանը։