Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:
2013 թվականից իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագիրը, որի հիմնական նպատակն է 2013-2016 թթ. ընթացքում հիմնանորոգել շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհահատվածներ: «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 56.22 մլն ԱՄՆ դոլար, որից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորման մասը կազմում է 45.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 11.22 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվի առնելով կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման խիստ անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակել ճանապարհաշինարարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորման հաշվին:
Նախագիծը ներկայացնող Գագիկ Բեգլարյանն ասաց, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար կառավարությունը դիմել է ՎԶՄԲ-ին, և նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել ծրագրի ֆինանսավորումը:
Նշենք, որ նոր վարկային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար: