Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում առաջին անհրաժեշտության պարեն արտադրող ընկերությունները շարունակում են գործել:
Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
«Նրանց գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատում ենք բավարար, թվային առումով առկա ներուժը բավարար է առաջադրված խնդիրները լուծելու համար: Կարող ենք նշել, որ այս պահին պարենի դեֆիցիտ չկա։
Պարենային հագեցվածության մասով այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է: Սննդի պաշարները բավարար են, սակայն գազամատակարարման արգելափակման հետևանքով կանգնած ենք վառելիքային ճգնաժամի առաջ,ինչն էլ երկարաժամկետ հեռանկարում կազդի գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը»,-նշել են գերատեսչությունից՝ հավելելով, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ այլընտրանքային լուծումներ գտնելու համար, իսկ տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցնել խնայողական ռեժիմի։