|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է մրցույթ՝ վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների համար նախագծի ու բնապահպանական եւ սոցիալական կառավարման պլանների պատրաստման‚ ինչպես նաեւ նախագծի հեղինակային հսկողության համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Նախագծային կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մրցույթին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի եւ տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել հետեւյալ հղմամբ։
Մրցույթը հիմնականում ուղղված է ներքին շուկայում գործող կազմակերպություններին. մասնակցել կարող են նաեւ տեղական նախագծային ընկերությունները‚ ինչը կխթանի այս ոլորտում գործող կազմակերպությունների աշխատանքը‚ նրանց ներգրավումը միջազգային ծրագրերում։