|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։ Կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կապալառու կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքները ներառում են՝ գոյություն ունեցող ծածկի քանդում, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, ավազակոպճային ենթահիմքի, խճավազային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրում և այլն։