կարևոր
5587 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-09 15:19
Հասարակություն

«Այստեղ հայրենասիրական ամեն ինչ կա». Սպիտակում 170-ից ավելի պատանիներ մասնակցում են ՀՅԴ պատանեկան ճամբարին

Սպիտակում շարունակվում է օգոստոսի 1-ից մեկնարկած ՀՅԴ պատանեկան 10-օրյա ճամբարը, որին մասնակցում են 170-ից ավելի պատանիներ։ Այն համատեղ ջանքերով կազմակերպում են ՀՅԴ Սպիտակի «Սողոմոն Թեհլիրյան» կոմիտեն ու ՀՅԴ Սպիտակի պատանեկան միությունը։

6-րդ տարին է, որ ճամբարների կազմակերպման ծրագրին ֆինանսական աջակցություն է տրամադրում ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությունը։

Ճամբարի նպատակը՝ հայրենաճանաչությունը, հայրենասիրությունն ու հայրենապաշտպանությունն է։ Պատանիները սովորում են ազգային երգեր ու պարեր, ծանոթանում ազգային հերոսներին, մասնակցում խմբային խաղերի, ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ։

Հինգշաբթի՝ օգոստոսի 8-ին ճամբար էին այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանն ու Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում