կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 17:48
Քաղաքական

Չկա ավելի մեծ հայրենասեր, քան ես՝ ձեր սիրելի նախագահը. Թրամփը դիմակ է կրել ու դա հայրենասիրական քայլ որակել

Չկա ավելի մեծ հայրենասեր, քան ես՝ ձեր սիրելի նախագահը. Թրամփը դիմակ է կրել ու դա հայրենասիրական քայլ որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ հրապարակել է իր դիմակով լուսանկարն ու դա որակել իբրև հայրենասիրական քայլ կորոնավիրուսայի համավարակի պայմաններում։

Իր թվիթերյան միկրոբլոգում նա, մասնավորապես, նշել է. «Մենք համախմբված ենք չինական անտեսանելի վիրուսի հաղթահարման մեր ջանքերում, շատերն ասում են, որ դիմակ կրելը հայրենասիրական է, երբ դուք չեք կարող հեռավորություն պահպանել միմյանցից», ու հավելել՝ «Չկա ավելի մեծ հայրենասեր, քան ես՝, ձեր սիրելի նախագահը»։