Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հպարտութեամբ կը յայտնենք, որ Փարիզի Իսի Լէ Մուլինօ շրջանին մէջ կազմուած է Հ.Յ.Դ. «Արտակ Իշխանեան» Պատանեկան Միութիւնը։
Ընկեր Արտակ Իշխանեանը անդամ էր ՀՅԴ ԱԵՄ-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան և ՀՄԸՄ Արցախի միաւորի վարչութեան։
Արտակ Իշխանյանը զոհուած է 2020թ. հոկտեմբեր 31-ին Արցախի Մարտունի քաղաքի մօտակայքը։ Յետմահու պարգեւատրուած է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։
Արտակ Իշխանեանի մարմինը ամփոփուած է Եռաբլուրի զինւորական պանթէոնէն ներս։ Ամուսնացած է, ունի մէկ որդի։
Ան դեռեւս իր ծննդավայր Աշան գիւղին մէջ դպրոցական տարիքէն եղած է Հ.Յ.Դ. պատանեկան շարքերուն մէջ գործունեայ անդամ։
Դաւիթ Իշխանեանը իր երբօրորդի Արտակին մասին՝ «Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ մեր զաւակները մեր գործի շարունակողն են։ Գուցէ մի քիչ զգացմունքային ստացուի, բայց ընդհանրութեան մէջ ճանապարհը, որը մենք որդեգրել ենք, շատ երկար ու դժուարին է լինելու, սա պէտք է գիտակցի իւրաքանչիւրը։
Երբ որ խօսում ենք գենոֆոնդի մասին, տեսնում ենք Արտակի որդի Ռուբէնին, մեր միւս նահատակների զաւակներին, որ մեր շարքերում են՝ իրենց արժանի ծնողներին փոխարինելու»։
Յաջողութիւն կը մաղթեմք նորակազմ պատանեկան միաւորին եւ արատեւութիւն՝ շարունակելու Արտակին եւ իր ընկերներուն նուիրական գործը։
ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւն
ՀՅԴ Նոր Սերունդ
ՀՅԴ Ֆրանսայի Պատանեկան միութիւններ