կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-17 11:33
Տարածաշրջան

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։

Ըստ Ermenihaber-ի՝ այդպիսի մի դեպք գրանցվել է Անթալիայի Ֆինիկե շրջանում: Զբոսայգում տեղադրված` Աթաթուրքի արձանի վրա գրություն թողնելու համար  3 պատանի է ձերբակալվել: Պատանիները արձանի պատվանդանի առջևի մասում սփրեյով վիրավորական խոսք են գրել Աթաթուրքի հասցեին: Սա նկատողները ահազանգել են պարեկային ծառայություն, որից հետո գրությունը ջնջվել է:

Այս դեպքը բացասական արձագանք է գտել  թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղի բնակիչների և սոցցանցերի օգտատերերի շրջանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չորլու շրջանում ոստիկանները հայտնաբերել էին, որ Աթաթուրքի արձանի ոտքը վնասվել է։ Մի կին կացնով հարձակվել էր Աթաթուրքի արձանի վրա, հարվածել արձանի ոտքին, ապա մոտակայքում գտնվողների արձագանքից հետո թաքցրել էր կացինն իր հագուստի տակ ու դիմել փախուստի։ Կինն արձանի վրա նաև ինչ-որ գրություն էր թողել, որի բովանդակությունը, սակայն, չէին կարողացել վերծանել։