կարևոր
3835 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-08 10:35
Քաղաքական

Ալիևի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի ուշագրավ բացահայտումները. դիտարկում

Ալիևի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի ուշագրավ բացահայտումները. դիտարկում

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանն անդրադարձել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի ուշագրավ բացահայտումներին, այդ մասին գրառում անելով ֆեյսբուքյան իր էջում. 

«ալիևի հատուկ ներկայացուցիչ ամիրբեկովն ուշագրավ բացահայտումներ է կատարել, որոնք ապացուցում են նիկոլի իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար նիկոլ-ալիև հերթական գործարքի մասին:

ամիրբեկովի արձանագրմամբ Սահմանադրության փոփոխության համար նիկոլը մինչև 2027 թվականը ժամանակ է վերցրել ալիևից, իսկ «միջանցք»-ի հարցով որոշվել է դա հանել այսպես կոչված խաղաղության համաձայնագրից ու քննարկել ավելի ուշ:

նիկոլի զոմբիներին հիշեցնեմ, որ ալիևը չի հրաժարվել իր պահանջներից, այլ ընդամենը հետաձգել է դրանց իրագործման ժամկետներն ու ինչպես ժամկետը երկարացված ցանկացած պարտքի դեպքում վաշխառուի նման բարձրացնելու է պարտքը մարելու տոկոսները: Դրա դիմաց նիկոլն էլ իհարկե արդեն բարձր գին է վճարել ադրբեջանին զիջելով Տավուշից չորս գյուղեր:

Դրանից շահում է նաև ադրբեջանը: Ամենայն հավանականությամբ հառաջիկա նոյեմբերին Բաքվում սպասվող գագաթնաժողովի ժամանակ նիկոլն ու ալիևը (կամ նրանց ներկայացուցիչները) տեսախցիկների դիմաց կստորագրեն թղի մի կտոր, որը կանվանեն «խաղաղության համաձայնագիր» ու դրա դիմաց արևմուտքից պարգև կստանան Նոբելյան խաղաղության մրցանակը:

Դրանից հետո միայն նիկոլն այս անգամ այդ թղթե կտորը թափ տալով կմտնի հերթական (կամ գուցե արտահերթ) խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեջ:

նիկոլ-ալիև այս գործարքը մի անգամ հաջողությամբ իրականացվեց 2021 թվականի ընտրությունների ժամանակ ու այսօր ամիրբեկովի բացահայտմամբ պարզվում է երկու հանցագործները պատրաստվում են երկրորդ անգամ իրականություն դարձնեն իրենց պայմանավորվածությունը»: