Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ ՊՆ-ն նոր ուշագրավ փաստեր է հրապարակել` կապված 2014-ին Ուկրաինայի երկնքում մալայզիական «Բոինգ»-ի խոցման հետ. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` հաղորդվում է, որ 1986 թվականին` արտադրությունից հետո, հրթիռն ուղարկվել է ուկրաինական 20152 զորամաս, և հավաստի տեղեկություն կա, որ զորամասը ստացել է հրթիռը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը մտավախություն է հայտնել, որ ուկրաինական կողմը կոչնչացնի մալայզիական «Բոինգ»-ը խոցած հրթիռի մասին տեղեկությունները. հայտնում է РИА Новости-ն: Ներկայումս դրանք պետք է լինեն արխիվում:
Նա նաև հավելել է, որ կա ձայնագրություն, որում լսվում է ուկրաինացի գնդապետ Ռուսլան Գրինչակի ձայնը, ով խոսում է ևս մեկ մալայզիական «Բոինգ» խոցելու մտադրության մասին, ինչը ապացուցում է, որ առաջին դեպքի հետ նրանք կապ ունեն: