կարևոր
421 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-18 14:56
Տարածաշրջան

Իրանի պետական համակարգի գաղտնիքներն ու «110 կոդով» ծրագիրը․ Արաղչիի ուշագրավ բացահայտումները

Իրանի պետական համակարգի գաղտնիքներն ու «110 կոդով» ծրագիրը․ Արաղչիի ուշագրավ բացահայտումները

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Վերջապես ժամանակ գտա դիտելու Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչիի՝ 2 մասից բաղկացած մոտ 3-ժամանոց ծավալուն հարցազրույցն իրանցի վավերագրող Ջավադ Մոգուիին։

Ականատեսի և մասնակցի չափազանց հետաքրիր վկայություն է 40-օրյա պատերազմի սկիզբն, ընթացքը և հետագա բանակցությունների բազմաթիվ մանրամասներ հասկանալու համար։

Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները։

Հենց հոգևոր առաջնոորդի կողմից հաստատված հատուկ՝ 110 կոդով նախանշված է եղել նաև նրա սպանվելու դեպքում պետական մարմինների ինքնուրույն գործողությունների ծրագիրը։

Իրանի ԱԳ նախարարը հոգևոր առաջնորդի կեցավայրին հասցված հարվածից հետո շինության ավերակներից դուրս գալով և սովորական մեքենայով հասնելով նախարարության շենք, սկզբնապես առանց պետական ու ռազմական այլ մարմինների հետ կապի առկայության, սկսել է զանգել Պարսից ծոցի արաբական երկրների իր գործընկերներին և զգուշացնել, որ եթե հարվածները հասցվել են նրանց երկրների տարածքի ԱՄՆ-ի ռազմակայաններից, ապա դրանք իրանական պատասխան հարվածների թիրախ են դառնալու, քանի որ հարվածները նախօրոք ծրագրված են եղել։

Շատերն են խոսում իրանական ԶՈւ-երի տարբեր ստորաբաժանումների ինքնավար, այսպես կոչված, «մոզաիկական կառավարման» մասին, մինչդեռ պետական համակարգը ևս գործել է հենց նույն սկզբունքով՝ նախապես մշակած լինելով հնարավոր սցենարները և դրանց արձագանքները»։